Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Վաճառքի տնօրեն
Job Information
Company: Armenia Wine Factory LLC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 31-05-19 00:00 To 28-06-19 23:59
Category: Վաճառք Salary: N/A
Experience: 5 year(s) Preferred Age: --------
Education: Մագիստրոսի կոչում Preferred Gender: --------


Job Description
Պատասխանատու է ՀՀ և ԼՂՀ կազմակերպության արտադրանքի վաճառքների կանխատեսման, վաճառքի կազմակերպման, վաճառքի թիմի կոորդինացման և ղեկավարման համար:


Job Responsibilities
-Շուկայի ուսումնասիրության հիման վրա վերահսկում է վաճառքների ապագա կանխատեսումների գործընթացը
-Վաճառքների կանխատեսման հիման վրա պատվիրակում է անհրաժեշտ քանակի ապրանքի արտադրություն
-Հաճախորդների CRM բազայի թարմացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը
-Պլանավորում և համակարգում է իր թիմի աշխատակիցների աշխատանքը
-Վարում է բանակցություններ վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ
-Պատասխանատու է կանխատեսված վաճառքների թիրախներին հասնելու համար (սահմանված շեղումների մակարդակում)
-Գնահատում է վաճառքով զբաղվող կազմակերպությունների հուսալիությունը
-Գործընկերների կողմից ստացվող տեղեկատվության կամ ծագած խնդիրների օպերատիվ արձագանքման համար, իր լիազորությունների սահմաններում արդյունավետ լուծումների առաջադրումը
-Ընկերության նոր արտադրանքի և/կամ ներմուծվող տեսականու մարքեթինգի կողմից մշակված վաճառքին վերաբերվող առաջխաղացման գործընթացի կազմակերպում:
-Մասնակցում է կրեդիտների քանակի որոշման գործընթացին:
-Գնահատում է իր թիմի աշխատանքների կատարողականը
-Վերապատրաստում է իր թիմի աշխատակիցներին:
-Ներկայացնում է անհրաժեշտ մարդկային ռեսուրսների պահանջները:
-Անհրաժեշտության դեպքում մասնակցում է իր պաշտոնին առնչվող նաև այլ հարցազրույցներին:
-Վերահսկում է իր ենթակայությամբ գտնվող ստորաբաժանումներում կարգապահական կանոնների պահպանումը` համաձայն ընկերությունում գործող կարգի:
-Պլանավորում է իր թիմի արձակուրդները, արտաժամերը և հերթափոխային աշխատանքները:
-Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:
-Մասնակցում է ընթացակարգերի ստեղծման և փոփոխման գործընթացին:
-Ներկայացնում է ընթացակարգերում անհրաժեշտ բարելավումների առաջարկներ
-Պատասխանատու է իր ենթակայությամբ գտնվող ստորաբաժանումներում ընթացակարգերի պահանջների պահպանման համար
-Համագործակցում է խորհրդատուների հետ արտադրական գործընթացները բարելավելու նպատակով


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն
-Առնվազն 5 տարվա վաճառքների ղեկավարի աշխատանքային փորձ
-Պլանավորման ունակություն
-Մարդկանց կառավարելու, զարգացնելու ունակություն
-Համակարգված աշխատելու կարողություն
-Բանակցելու ունակություն
-Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
-Վարորդական վկայականի առկայություն
-Թիմում աշխատելու կարողություն


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@armeniawine.am
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ, գինեգործությամբ և կոնյակագործությամբ, այնպես էլ շամպայնի և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆրոմացիայի համար այցելեք հետևյալ վեբ կայք www.armeniawine.am :





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us