Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

ՓՄՁ հաճախորդների գործարքների մշակման ուղղության համակարգող
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 21-05-20 00:00 To 06-06-20 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գործարքների կառուցվածքի մշակման վարչություն, ՓՄՁ հաճախորդների գործարքների մշակման ուղղության համակարգող
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
-ՓՄՁ հաճախորդների հետ նախատեսվող վարկային գործարքների գծով ֆինանսական տեղեկատվության հավաքագրում հաճախորդների հետ հարաբերությունների մենեջերի հետ համատեղ,
-ՓՄՁ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների կազմում, ներկայացում Բանկի իրավասու մարմնի քննարկմանը,
-ՓՄՁ հաճախորդների վարկային ռիսկ պարունակող գործարքների վերլուծություն՝ վարկարժանության և վարկունակության գնահատում, վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների վերլուծություն, ֆինանսական գործակիցների վերլուծություն, պատմական դրամական հոսքերի, ֆինանսական վիճակի և եկամուտ ծախսերի վերլուծություն, կանխատեսվող ֆինանսական հոսքերի պլանավորում,
-ՓՄՁ հաճախորդների վարկային գործիքների կառւոցվածքի ձևավորում և վերջնական գործարքի վերաբերյալ առաջարկների ներկայացում՝ Բանկի վարկային կոմիտեի քննարկմանը,
-ՓՄՁ հաճախորդների վարկային գործիքների կառուցվածքի վերաբերյալ համապատասխան վարկային կոմիտեի արձանագրության նախագծի կազմում,
-Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, նպատակային օգտագործման հսկողության իրականացում հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատուի հետ համատեղ,
-Վարկային ռիսկ պարունակող գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում` Հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատուի հետ, խնդրահարույց գործարքների գծով գործողությունների իրականացում` համաձայն Բանկի ներքին ընթացակարգերի,
-Վարկավորման գործընթացի և վարկային գործարքների կառուցվածքի մշակման օպտիմիզացման և ավտոմատացման համակարգերի ներդրման առաջարկությունների ներկայացում կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչությանը,
-Վարչության աշխատանքերի բնականոն իրականացման համար այլ գործառույթների իրականացում Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան,
-Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
-Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
-Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում


Required Qualifications
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում իրավաբանական անձ-հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնում,
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավանաբական կրթությունը նախընտրելի է),
-Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն,
-MS Office,
-Կազմակերպչական հմտություններ,
-Վերլուծական հմտություններ,
-Բանակցելու և սահուն հաղորդակցվելու ընդգծված ունակություններ,
-Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց)


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “CBD_Coordinator”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Հունիսի 6-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us