Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

ճարտարագետ-էլեկտրիկ
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 14-07-17 00:00 To 23-07-17 23:59
Category: Ինժեներական, Տեխնոլոգիական Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գլխամասային գրասենյակ, Գործերի կառավարչություն, ճարտարագետ-էլեկտրիկ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան


Job Responsibilities
-Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի շենքերում ու շինություններում տեղակայված էլեկտրական համակարգերի ու սարքավորումների շահագործում, կանխարգելիչ սպասարկում, ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում
-Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի շենքերում և շինություններում անհրաժեշտ էլեկտրամոնտաժային աշխատանքների իրականացում, լամպերի փոխարինում
-Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի շենքերում և շինություններում վթարների վերացում և էլեկտրական սնուցման վերականգնում
-Բանկի գխամասային գրասենյակում և մասնաճյուղերում տեղակայված Դիզել Էլեկտրակայանների (ԴԷԿ) էլեկտրական հանգույցների կանխարգելիչ սպասարկում և հնարավոր վերանորոգում
-Բանկի գլխամասային գրասենյակում դիզել էլեկտրակայանի շահագործում վթարային իրավիճակներում
-Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի արտաքին լուսավորության և գովազդային վահանակների լույսերի հետ կապված խնդիրների կարգավորում, վերանորոգում կամ փոխարինում (անհրաժեշտության դեպքում ավտոաշտարակով)
-Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի էլ. հոսանքի հաշիվների վերլուծություն, ծախսերի հետազոտում, համապատասխանության ստուգում և առաջարկների ներկայացում
-Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում


Required Qualifications
-Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ Էլեկտրական համակարգերի և սարքավորումների շահագործման և սպասարկման, էլեկտրամոնտաժային աշխատանքների իրականացման ոլորտում
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն: Ռուսերեն լեզվի բավարար իմացություն
-Էներգետիկ համակարգերի անվտանգ շահագործմանն առնչվող իրավական ակտերի և կանոնների իմացություն
-MS Office ծրագրերի իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am : Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ճարտարագետ-էլեկտրիկ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. հուլիսի 23-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us