Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Անձնակազմի կառավարման վարչության պետ
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 09-07-19 00:00 To 22-07-19 23:59
Category: Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր Salary: N/A
Experience: 4 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Անձնակազմի կառավարման վարչության պետ

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության և գործընթացների շրջանակներում վարչության գործառույթների կազմակերպում,
-Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության և կառավարման գործընթացի և դրանց առնչվող ներքին իրավական ակտերի մշակում և դրանց ներկայացում Բանկի իրավասու մարմինների հաստատմանը,
-Անձնակազմի կառավարման ոլորտի գործավարության կազմակերպման ապահովում և դրա հետ կապված աշխատանքների համակարգում,
-Աշխատանքի վարձատրության և խրախուսման համակարգերի մշակման, ներդրման, ընթացիկ կարգավորման ապահովում,
-Անձնակազմի հավաքագրման, զարգացման և կարիերայի կառավարման համակարգերի մշակում, գործունեության ապահովում,
-Անձնակազմի գնահատման, պարգևատրման և մոտիվացիոն համակարգերի մշակում,
-Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան վարչության կողմից կառավարվող կամ վարչության ներգրավվա-ծությունը նախատեսող գործընթացների կազմակերպում
-Անմիջական ղեկավարների և Բանկի կառավարման մարմինների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն
-Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում
-Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն
-Վարչության աշխատակիցներին խրախուսելու և վարչության աշխատակիցների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ սահմանված կարգով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն
-Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 4 տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում (նախընտրելի է բանկային ոլորտում), որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոններում,
-MS Office-ի լավ իմացություն
-Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի (համակարգերի, գործընթացների, սկզբունքների և գործիքների), ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն, բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության և բանկային գործընթացների իմացություն
-Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “HR manager”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հուլիսի 22-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us