Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Գլխավոր մեխանիկ
Job Information
Company: Armenia Wine Factory LLC Location: Հայաստան, Արագածոտնի մարզ
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 14-09-17 00:00 To 14-10-17 23:59
Category: Ինժեներական, Տեխնոլոգիական Salary: N/A
Experience: 5 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Պատասխանատու է ընկերության սարքեր և սարքավորումների, հոսքագծերի, պահամանների, գինու, կոնյակի, գոլորշու, գլիկոլի, ազոտի, օդի, ջրի խողովակաշարերի բնականոն գործունեության ապահովման համար: Ղեկավարում է ընկերության ինդուստրիալ տնտեսության մեխանիկական սպասարկման աշխատանքները: Պատասխանատու է սարքավորումների պլանային կանխարգելիչ և ուղղիչ աշխատանքների կազմակերպման և կատարման համար: Վերահսկում է մեխանիկների և զոդողի աշխատանքը:


Job Responsibilities
-Ղեկավարում և իրականացնումէ սարքավորումների պլանային կանխարգելիչ և ընթացիկ վերանորոգման աշխատանքները՝ համաձայն ժամանակացույցի, կարիքի դեպքում անձամբ կատարում է սարքավորումների կանխարգելիչ սպասարկման և վերանորոգման աշխատանքներ
-Ղեկավարում է իր ենթակայությամբ աշխատող աշխատակիցներին
-Ապահովում է սարքավորումների անդադար և տեխնիկապես ճիշտ շահագործումը և վստահելի աշխատանքը
-Կազմակերպում է պահեստամասերի գույքագրումը սահմանված ժամանակահատվածում
-Ղեկավարում է սարքավորումների վերանորոգման, սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պահեստային մասերի ձեռք բերման հայտերի կազմելը
-Կատարում է տարեկան վերանորոգումներին անհրաժեշտ պահեստամասերի ցուցակավորում
-Մշակում և առաջարկում է սարքավորումների արդիականացման, վերակառուցման, ձեռնարկության տեխնիկական վերազիննման, համակողմանի մեքենայացման և տեխնոլոգիական ընթացքների բարելավման, շրջակա միջավայրի անվտանգության միջոցների ներդնման և արտադրության արդյունավետության բարձրացման նախագծեր
-Մասնակցում է սարքավորումների մաշվածության աստիճանի բարձրացման պատճառների, սարքավորումների պարապուրդների, վթարների զնումնների ուսումնասիրությանը, դրանց վերացմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակմանը և ներդրմանը
-Հսկողություն է իրականացնում սարքավորումների մոնտաժի աշխատանքների որակի, վերհան (տելֆերներ) մեխանիզմների և այլ օբյեկտների ճշգրիտ պահպանման, ժամանակին ստուգումների և տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմիններին ներկայացման, սարքավորումներիանձնագրերի մեջ փոփոխությունների գրանցման վրա
-Անհրաժեշտության դեպքումանց է կացնումհոսքագծի օպերատորների վերապատրաստում
-Վերլուծում է բարդ ինժեներական խնդիրներ և առաջարկում արդյունավետ որոշումներ


Required Qualifications
-Բարձրագույն տեխնիկական կրթություն
-Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
-Պլանավորման ունակություն
-Մարդկանց կառավարելու ունակություն
-Համակարգված աշխատելու կարողություն
-Թիմում աշխատելու կարողություն


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@armeniawine.am
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ, գինեգործությամբ և կոնյակագործությամբ, այնպես էլ շամպայնի և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆրոմացիայի համար այցելեք հետևյալ վեբ կայք www.armeniawine.am :





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us