Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետ-նախագծող
Job Information
Company: ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 13-01-18 00:00 To 13-02-18 23:59
Category: Ճարտարագիտություն, Շինարարություն Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Մագիստրոսի կոչում Preferred Gender: --------


Job Description
Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետը պատասխանատու է ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման, հաշվարկների, պլանավորման և գծագրերի ստեղծման հետ կապված բոլոր գործառույթների համար:


Job Responsibilities
-Կատարել շինությունների ուսումնասիրություն ջեռուցման ինժեներական համակարգերի նախագծում անցկացնելու նպատակով
-Վերլուծել պատվիրատուների պահանջները, մշակել համակարգի կառուցվածքը և առանձնահատկությունները, կատարել համակարգերի նախագծում
-Կատարել անհրաժեշտ սարքավորումների ընտրություն
-Կատարել ինժեներական համակարգերի հաշվարկ (հիդրավլիկ, աերոդինամիկ)
-Կազմել նախագծեր և նախագծային փաստաթղթեր
-Նախագծերը համաձայնեցնել պատվիրատուների հետ
-Իրականացնել նախագծի ծավալավորում
-Իրականացնել մոտաժային աշխատանքների հեղինակային հսկողություն


Required Qualifications
-Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) ճարտարագիտության բնագավառում
-Առնվազն 2 տարվա փորձ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման բնագավառում
-Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի գերազանց իմացություն
-Նախագծեր կազմելու և այլ նախագծային փաստաթղթերի ստանդարտների իմացություն
-Շինարարական նորմերի և կանոնների ստանդարտնէրի վերծանման ունակություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
-MS Office- ի գերազանց իմացություն
-Auto CAD, Auto CAD MAP, Revit, Adobe Acrobat ծրագրերի գերազանց իմացություն

-Հմտություններ և ունակություններ
-Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
-Արդյունքների ստացման նպատակասլացություն
-Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
-Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
-Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
-Պարտաճանաչություն


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@waelcon.am
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
2009 թ-ին հիմնադրված ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ-ն արագ զարգացող առևտրաշինարարական կազմակերպություն է, որը լիցենզավորված գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում: Ընկերության առաքելությունն է՝ իրականացնել բարձր որակի ապրանքների մատակարարում և ծառայությունների տրամադրում կարճ ժամկետներում: Քաղաքականությունը՝ պահպանել առաջատար դիրքը հայկական շուկայում: Գործունեության առաջին իսկ օրից մեր ընկերությունը ներգրավել է բարձրակարգ մասնագետների, որոնց շնորհիվ հասել է որակի և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի: Բիզնես էթիկայի սկզբունքների վրա հիմնվելով և գործընկերների հետ փոխհարաբերությունների շնորհիվ, մենք վաստակել ենք բազմաթիվ միջազգային առաջատար արտադրող կազմակերպությունների վստահությունը: Հաստատելով անհատական հարաբերություններ յուրաքանչյուր ընկերության հետ` հիմնված փոխադարձ շահերի ապահովման և մշտական զարգացման վրա, ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ-ն զարգացնում ու ընդլայնում է իր գործունեությունը: Ներկայումս ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ -ն ձգտում է պահպանել իր բարի համբավը` հասկանալով, որ բարձր արդյունքները կարող են ապահովվել մշտական աշխատանքով և գործին նվիրվածությամբ:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us