Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Ցուցասրահի վաճառքի մենեջեր
Job Information
Company: Prof Al LLC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 22-10-19 00:00 To 26-10-19 23:59
Category: Վաճառք Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: 20 - 40
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու թեկնածու՝ բարձրակարգ ցուցասրահի վաճառքի մենեջերի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հասցե՝ Դավիթ Անհաղթի 8:


Job Responsibilities
-Որոշել ապրանքների վաճառքին նպաստող ցուցադրման ձևը և տեղադրել ապրանքը վաճառքի և ցուցադրության սրահում
-Ներկայացնել հաճախորդներին վաճառվող տեսականին և ապրանքի առանձնահատկությունները
-Պատշաճ կերպով ընտրել հաճախորդի պահանջին համապատասխանող ապրանքները և պարագաները
-Խորհրդատվություն տրամադրել հաճախորդին ապրանքների վաճառքի, պատվիրման, առաքման և վճարումների կարգերի վերաբերյալ
-Ձևակերպել վաճառքը ընկերութան ներքին կարգերի համաձայն
-Ըստ պահանջի ներկայացնել ղեկավարությանը հաշվետվություն վաճառքների վերաբերյալ


Required Qualifications
-Բարձրագույն տեխնիկական կրթություն
-Աշխատանքային փորձը պարտադիր է
-Հայերենի, Ռուսերենի գերազանց իմացություն, ցանկալի է նաև Անգլերենի իմացություն
-Համակարգչի վարժ օգտագործող
-Բանակցություններ վարելու հմտություն
-Հաղորդակցման հմտություններ
-Որոշումներ կայացնելու ունակություն
-Շփման ճկունություն
-Ներկայացման ունակություն
-Վաճառելու ձգտում


Application Procedure
Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել ռեզյումե /ինքնակենսագրական/ hr@profal.am էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք ձեր նամակի թեմա (subject line) տողում պարտադիր նշել պաշտոնի անվանումը: Հեռ՝ 093 386685
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Մոտ տասնյոթ տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմաոլորտ գործունեությամբ` «Պրոֆ Ալ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «Պրոֆ Ալ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «Պրոֆ Ալ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us