Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job

Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ
Job Information
Company: Ameriabank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 30-06-20 00:00 To 12-07-20 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Մրցակցային
Experience: -------- Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ


Ստորաբաժանում՝ Կոնտակտային կենտրոն
Աշխատանքի վայր՝ Երևան
Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջական դրույք
Վերջնաժամկետ՝ 12/07/2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Բանկի ծառայությունների և պրոդուկտների մանրամասն ներկայացում առկա և պոտենցիալ հաճախորդներին, ինչպես նաև հեռահար կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, առցանց քննարկում (webchat), ինտերնետ բանկ և այլն) ստացվող հարցումների մշակում, խաչաձև վաճառքների իրականացում՝ ըստ թիմի անմիջական ղեկավարի կողմից սահմանված նպատակների և թիրախային խմբի:

Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ
Մրցակցային «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն


Job Responsibilities
-Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի:
-Տրամադրել համապարփակ խորհրդատվություն Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ:
-Իրականացնել բանկային ծառայությունների և պրոդուկտների խաչաձև վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով:
-Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և «Ֆրոդ Մոնիթորինգի» բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով:
-Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում:
-Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված այլ փոփոխությունների հետ:
-Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսական կամ այլ ոլորտներում
-Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում
-Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն:
-Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է:
-Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն:
-Հաղորդակցական հմտություններ
-Ճնշման տակ աշխատելու ունակություն
-Բանակցություններ վարելու հմտություն
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
-Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
-MS Office փաթեթի տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ լեզուների իմացություը կդիտվի որպես առավելություն


Application Procedure
Մրցույթին մասնակցելու համար լրացրեք ձեր տվյալները՝ սեղմելով ԴԻՄԵԼ
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Ameriabank is a corporate bank with integrated investment-banking and a limited number of retail banking services. The united team of Ameriabank and Ameria Group Companies provides individual financial-banking solutions. We carve out paths for improvement of your business and lifestyle, via both traditional and alternative, hyper-advanced banking technologies.





Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us