Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Կադրերի բաժնի ղեկավար
Job Information
Company: ՌՌՌ հանքային ջրերի գործարան ՓԲԸ Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 06-02-18 00:00 To 06-03-18 23:59
Category: Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: 25 - 35
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: Female


Job Description
Պլանավորել, ուղղորդել և համակարգել աշխատանքները մարդկային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու համար և կատարել այնպիսի գործառույթներ, որոնք վերաբերվում են անձնակազմի վարձատրմանը, համալրմանը, կադրերին առնչվող կանոնակարգերին և աշխատանքի համապատասխանությանը կանոններին:


Job Responsibilities
-Հատկորոշել թափուր աշխատատեղերը, անցկացնել հարցազրույցներ և ընտրել նոր աշխատատողներ
-Վարել վարձատրման և աշխատանքի կառավարման համակարգերը, ինչպես նաև անվտանգությանը և հանգստի կազմակերպմանն առնչվող ծրագրերը
-Կատարել կադրերի տեղաբաշխում` ապահովելով աշխատողների ճիշտ ընտրությունը
-Ներկայիս և ապագա աշխատողներին տրամադրել տեղեկատվություն կանոնոկարգերի, աշխատանքային պարտականությունների, աշխատանքային պայմանների, աշխատավարձերի, առաջխաղացման հնարավորությունների և աշխատողների հեռացման և մեխանիզմների վերաբերյալ
-Կատարել աշխատակազմին առնչվող պարտականություններ
-Կառավարիչներին տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կանոնակարգերին առնչվող խնդիրների վերաբերյալ և կատարել առաջարկներ անհրաժեշտ փոփոխությունների մասով
-Ապահովել աշխատակազմի համալրման և նոր աշխատողների ընդունման աշխատանքների վերաբերյալ գրառումների վարումը
-Վերահսկել աշխատողների համար աշխատանքի վայրում իրականացվող բոլոր վերապատրաստման դասընթացները
-Վերլուծել և փոփոխել վճարման և խրախուսման կանոնակարգերը` մրցունակ ծրագրեր մշակելու նպատակով
-Վերահսկել աշխատողների աշխատանքի արդյունավետության գնահատման ծրագրերը
-Կապող օղակ հանդիսանալ ղեկավարության և աշխատողների միջև տարբեր խնդիրներ լուծելու, պայմանագրերը մեկնաբանելու և աշխատանքին առնչվող խնդիրները լուծելու միջոցով
-Պլանավորել, ուղղորդել, ղեկավարել և համակարգել ենթակաների և աշխատակազմի աշխատանքային գործունեությունը` կապված աշխատանքի, վարձատրման, աշխատանքային հարաբերությունների և աշխատողների միջև հարաբերությունների հետ
-Արդյունավետորեն գործարկել կադրերին առնչվող ժամանակակից համակարգչային ծրագրեր


Required Qualifications
-Աշխատակազմի համալրմանը, ընտրությանը, վերապատրաստմանը, վարձատրությանը, աշխատանքային հարաբերություններին և բանակցություններին, անձնակազմին ու տեղեկատվական համակարգերին առնչվող սկզբունքների և ընթացակարգերի իմացություն
-Աշխատավարձի հաշվարկի գերազանց իմացությունը պարտադիր է
-1C ծրագրի Աշխատավարձ բազայի գերազանց իմացությունը պարտադիր է
-Բիզնեսի և կառավարման այն սկզբունքների իմացություն, որոնք անհրաժեշտ են ռազմավարական պլանների մշակման, ռեսուրսների բաշխման, կադրերի պատրաստման մոդելավորման, առաջնորդման եթոդների, արտադրության մեթոդների և մարդկան ու ռեսուրսների համակարգման համար
-Օրենքների, կառավարության, կանոնակարգերի իմացություն
-Դասընթացների մշակման, անհատներին և խմբերին դասավանդելու և դասընթացների արդյունքները գնահատելու համար անհրաժեշտ սկզբունքների ու մեթոդների իմացություն
-Հաճախորդների անհատական սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սկզբունքների և գործընթացների իմացություն: Սա ներառում է հաճախորդների կարիքների գնահատում, ծառայությունների որակի չափանիշների բավարարում և հաճախորդների գոհունակության գնահատում
-Մարդկանց տարբեր վարքագծերի և վարվելակերպերի իմացություն:
-Կադրերի կառավարման ունակություններ
-Բանակցություններ վարելու ունակություններ
-Որակի ապահովման, ղեկավարման և վերլուծական ունակություններ
-Համակարգչային գրագիտություն` հաճախ կիրառվող համակարգչային ծրագրերի` Microsoft Word, Excel և Power Point-ի իմացություն, ինչպես նաև բավականաչափ գիտելիքներ ինտերնետը օգտագործելու համար` տեղեկատվություն փնտրելու մպատակով
-Օտար լեզուների իմացություն
-Լսելու ունակություն սովորեցնելու և վերապատրաստելու կարողություն


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին`
Narine.harutyunyan@bjni.am
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us