Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Հաշվապահ
Job Information
Company: Էյ-Էն Աուդիտ ՓԲԸ Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 17-05-18 00:00 To 17-06-18 23:59
Category: Հաշվապահ Salary: N/A
Experience: 1 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
"Էյ-Էն Աուդիտ" ՓԲԸ-ն փնտրում է հաշվապահի, ով կիրականացնի հաճախորդների հաշվապահական ընթացակարգերի, հարկերի, ինչպես նաև ֆինանսական, կառավարչական և կարգավորող հաշվետվությունների հետ կապված պարտականություններն ու գործառույթները։


Job Responsibilities
-Կատարել հարկային հաշվարկներ և ներկայացնել հարկային հաշվետվություններ
-Իրականացնել հաշվապահական և ֆինանսական վերլուծություններ
-Պատրաստել հաշվապահական կառավարչական հաշվետվություններ
-Վերահսկել և վերանայել հաշվապահական հաշվետվությունների ճշգրտությունը և ամբողջականությունը
-Իրականացնել ամենօրյա հաշվապահական գործառույթները
-Կատարել պահանջվող այլ հարակից աշխատանքներ ու պարտականություններ


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահություն մասնագիտությամբ
-Հաշվապահության/աուդիտի/ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձ
-Հարկային օրենսդրության և կարգերի, ինչպես նաև ՖՀՄՍ-երի կիրառման իմացություն
-ՀՀ ԿԲ կանոնակարգերի իմացությունը ցանկալի է
-Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի որպես առավելություն
-Համակարգչային գիտելիքներ. Microsoft Office, Հայկական ծրագրեր (ՀԾ) և 1C
-Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն
-Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով
-Վերլուծական մտածողություն
-Նոր բաներ սովորելու ցանկություն
-Արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու կարողություն
-Ուշադրություն մանրամասների և ճշգրտության նկատմամբ
-Վարձատրություն/Աշխատավարձ. Հմտություններին և փորձին համապատասխան


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` office@anaudit.am Կարող եք զանգահարել գործատուին հետևյալ հեռախոսահամարով` 010 229021.
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
"Էյ-Էն Աուդիտ " փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և աուդիտի, հաշվապահական հաշվառման, հարկերի և խորհրդատվության գծով ծառայություններ է մատուցում՝ շահելով հասարակության վստահությունը և ստեղծելով արժեքներ մեր հաճախորդների և այլ շահառուների համար: Ընկերությունը սկզբնապես հիմնադրվել է որպես "Արշիար"ՍՊԸ, որը 2004 թ.-ին վերակազմակերպվել է " Էյ-Էն Քոնսալթ" ՓԲԸ-ի և հիմնադրման պահից զբաղվել է խորհրդատվական և հաշվապահական ծառայությունների մատուցմամբ: Ընկերության բաժնետերերը ոլորտում հայտնի, բազմափորձ և գիտակ մասնագետներ են, որոնք եղել են ՀՀ-ում 1998 թ.-ից սկիզբ առած հաշվապահական հաշվառման և աուդիտի բարեփոխումների անմիջական նախաձեռնողներից և իրականացնողներից։ Իրենց կողմից ներդրված փորձն ու գիտելիքները նպաստեցին նրան, որ 2010 թ. Ընկերությունը հասունացավ նաև որպես աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերություն, նույն թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացավ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա և վերանվանվեց որպես "Էյ-Էն Աուդիտ" ՓԲԸ: Ընկերությունն այժմ արդեն համալրված է 18 բարձրակարգ մասնագետներով, որոնցից 6-ն ունեն աուդիտորի մասնագիտական որակավորման վկայական, իսկ 2-ը՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված տարբեր կարգի որակավորման վկայականներ, որոնք ձևավորում են Ընկերության մասնագիտական կորիզը, ինչը թույլ է տալիս մատուցել բարձրորակ ծառայություններ տեղական և միջազգային ընկերությունների համար:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us