Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Գանձապահ / Դիլիջան մ/ճ
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Դիլիջան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 23-01-19 00:00 To 03-02-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: -------- Preferred Age: --------
Education: Մասնագիտական դպրոց/քոլեջ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Դիլիջան մասնաճյուղի գանձապահ

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Դիլիջան


Job Responsibilities
-Մասնաճյուղի սպասարկման բաժնի մասնագետների գործունեության անընդհատության համար դրամարկղերի անխափան աշխատանքի ապահովում, դրամական միջոցների ամրացման և ինկասացիայի ժամանակին կատարում, դրամարկղի մնացորդների` Բանկի կողմից հաստատված սահմանաչափերի համաձայն ապահովում և դրանց նկատմամբ հսկողություն Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան
-Սպասարկող մասնագետներին չեկային գրքույկներով և խիստ հաշվառման բլանկներով ապահովում
-Սպասարկող մասնագետների համար սահմանված չափաքանակը գերազանցող գումարների ընդունում և փաթեթավորում
-Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան գործառնական օրվա վերջում մասնաճյուղի դրամարկղի ստուգում, վերջնական մնացորդի դուրս բերում, դրամապահոցի պատշաճ ձևով հանձնում պահպանության մարմիններին
-Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից և հաճախորդներից տարբեր տեսակի արժեքների ի պահ ընդունում և հետ հանձնում
-Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան դրամական միջոցների տրամադրման և արտարժույթի կանխիկ առքուվաճառքի իրականացում` աշխատողների կողմից սահմանաչափը գերազանցելու դեպքում
-Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ԱԳՄ գանձման սարքերի լիցքավորման աշխատանքների կազմակերպում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով
-Փաստաթղթերի ձևավորում և արխիվացում
-Գլխավոր դրամապահոցի նկատմամբ հսկողություն


Required Qualifications
-Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (3 և ավելի տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում) կամ միջնակարգ կրթություն ("Արդշինբանկ" ՓԲԸ 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում): Բարձրագույն կրթությունը նախընտրելի է
-Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ հաճախորդների սպասարկման (ներառյալ կանխիկ դրամով և արտարժույթով գործառնությունների իրականացման) ոլորտում: Գանձապահի փորձը նախընտրելի է
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն: Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
-Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգ 9-ի գերազանց իմացություն. ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն
-MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “ Cashier for Dilijan branch”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 03-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us