Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Մանրածախ վարկերի վերակառուցման վարչության ավագ ֆինանսական խորհրդատու
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 11-07-18 00:00 To 24-07-18 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Մանրածախ վարկերի վերակառուցման վարչության ավագ ֆինանսական խորհրդատու

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Ֆիզիկական անձ Խնդրահարույց (այդ թվում պոտենցյալ) վարկառուների հետ անհատական բանակցությունների, վերակառուցման գործընթացի կազմակերպման մասով առաջարկությունների ներկայացում (հիմնական պայմաններից շեղումներով) իրավասու անձանց (մարմինններին),
-Վերակառուցված ակտիվների սպասարկման ընթացիկ հսկողություն, խնդիրների բացահայտման դեպքում նոր առաջարկների ձևավորում, տրամադրված վարկերի կրկնակի վերակառուցման մեխանիզմների մշակում,
-Խնդրահարույց (այդ թվում՝ պոտենցյալ) վարկերի ընթացիկ մշտադիտարկում, սեգմենտավորում, տվյալների բազայի ստեղծում ,պարբերական մոնիտորինգի իրականացում, Բանկում գործող պայմանների համաձայն՝զիջման ,վարկերի վերանայման, վերակառուցման գործընթացընթացների նկատմաբ վերահսկողության իրականացում,
-Խնդրահարույց (այդ թվում՝ պոտենցյալ) վարկերի հայտնաբերման մեխանիզմների մշակում,
-Խնդրահարույց ակտիվների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, անհրաժեշտության դեպքում վարկի սպասարկման հետ կապված ծախսերի նվազեցման միջոցառումների իրականցում,
-Վարկի սպասարկման պայմանների մոդելների մշակում՝ առանց վարկի վերակառուցման,
-Խնդրահարույց հաճախորդների վերաբերյալ ստացված դիմումների համաձայն առաջարկությունների ներակայցում անմիջական ղեկավարին,
-Բաժնի գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
-Մանրածախ պրոդուկտների մասով ֆիզիկական անձանց ոչ ստանդարտ հայտերի վերանայման գործընթացի կազմակերպում,
-Վերանայված և վերակառուցված վարկերի մասով սահմանված ձևաչափերով հաշվետվության ներկայացում անմիջական ղեկավարին


Required Qualifications
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա ախատանքային փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է մանրածախ վարկավորման) ոլորտում,
-MS Office, LSoft և համանման ծրագրեր,
-Բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ բանկային օրենսդրության իմաթություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների հետ բանակցությունների հմտություններ,
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “RLRD_Senior Financial Consultant”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. հուլիսի 24-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us