Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Ավագ ֆինանսական խորհրդատու/ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 05-12-18 00:00 To 13-12-18 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ավագ ֆինանսական խորհրդատու ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների բազայի վարում,
-Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների ցանկի պատրաստում և մասնակցություն անհատական (յուրաքանչյուր Հաճախորդի գծով) վաճառքի պլանի մշակմանը,
-Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, խորհրդատվության տրամադրում, աջակցում Բանկի ծառայությունների վաճառքի իրականացման բոլոր փուլերում,
-Փոքր և միջին բիզնես հաճախորդների բիզնեսի մասին հիմնական տեղեկատվության հավաքագրում, պոտենցիալի գնահատում, բանկերի հետ հաճախորդի փոխհարաբերությունների, բանկային ծառայությունների վերլուծության իրականացում, հաճախորդների պահանջների և նրա համագործակցության ընդլայնման վերաբերյալ դիրքորոշման ներկայացում,
-Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության իրականացում, վարկունակության գնահատում, վարկավորման վերաբերյալ կարծիքի (առաջարկի) ձևավորում և ներկայացում որոշումներ կայացնող իրավասու մարմնին,
-Տրամադրված վարկերի նպատակայնության, ընթացիկ մոնիտորինգի իրականացում,
-Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների առկա վարկային և ավանդային պորտֆելների սպասարկման հսկում,
-Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների վարկային և ոչ վարկային հայտերի կազմում,
-Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների կոնկրետ գործարքների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հարցումներին պատասխանների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին


Required Qualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է)
-Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի իրավաբանական անձ հաճախորդների վարկավորման ուղղվածությամբ
-MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է
-Վաճառքների իրականացման գործընթացի և բանկային ծառայությունների լավ իմացություն
-Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Senior financial consultant”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us