Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Հաճախորդների հեռահար սպասարկման մասնագետ (գիշերային հերթափոխով)
Job Information
Company: Ameriabank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 05-12-18 00:00 To 11-12-18 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Մրցակցային
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` Ամերիաբանկ ՓԲԸ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Կոնտակտային կենտրոն

ՊԱՇՏՈՆ` Հաճախորդների հեռահար սպասարկման մասնագետ (գիշերային հերթափոխով)


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

•Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
•Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
•Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի:

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային:
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:


Job Responsibilities
-Տրամադրել համապարփակ խորհրդատվության Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությանը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ
-Ապահովել հաճախորդների հաղորդագրությունների, պահանջների և խնդրանքների դասակարգման գործընթացը, ինչպես նաև նախնական մշակումը և գրանցումը (այդ թվում` <<ՀԾ-Բանկ Գործառնական Օր>> համակարգում և CRM համակարգի տվյալների շտեմարանում)՝ սահմանված լիազորությունների շրջանակներում
-Հաճախորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն(բանկային հաշիվների կառավարում, գործարքների և հաշվի մնացորդի վերաբերյալ հարցումներ, տեղեկատվության թարմացում), ինչպես նաև հեռակառավարման բանկային համակարգերի հետ կապված տեխնիկական աջակցություն՝ կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլ. փոստ, տեսազանգ, առցանց քննարկում, կարճ հաղորդագրություններ (sms), և այլն)
-Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և <<Ֆրոդ Մոնիթորինգի>> բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով
-Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում
-Իրականացնել վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով
-Հետևել և ընթացք տալ Կոնտակտային կենտրոնի կողմից վաճառքի իրականացման արդյունքում ստացված նոր հայտերին և հաղորդագրություններին
-Բացահայտել և լուծումներ առաջադրել Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջներին/բողոքներին:
-Գրանցել և պահպանել հաճախորդներին վերաբերող բոլոր տվյալները՝ գործող ներքին իրավական ակտերի համաձայն
-Գործել հաստատված ժամանակացույցի շրջանակներում՝ Կոնտակտային կենտրոնի ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրագործման համար
-Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված փոփոխությունների հետ
-Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
-Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
-Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն
-Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան տեղեկացվածություն
-Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն
-Հաղորդակցական հմտություններ
-Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
-Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
-MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, <<ՀԾ-Բանկ Գործառնական Օր>> ծրագրի իմացություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն


Application Procedure
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 11.12.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և ուղարկել hr.rb@ameriabank.am էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:
Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Ameriabank is a corporate bank with integrated investment-banking and a limited number of retail banking services. The united team of Ameriabank and Ameria Group Companies provides individual financial-banking solutions. We carve out paths for improvement of your business and lifestyle, via both traditional and alternative, hyper-advanced banking technologies.




Additional Files
Name Surname_Application Form.doc  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us