Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Տրանսպորտային բաժնի ղեկավար
Job Information
Company: Alfa-Pharm CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 11-12-18 00:00 To 03-01-19 23:59
Category: Առաքում, բեռնափոխադրում Salary: N/A
Experience: -------- Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: Male


Job Description
Ալֆա-Ֆարմ Ընկերությունը փնտրում է փորձառու, անալիտիկ մտածելակերպով տրանսպորտային բաժնի ղեկավարի, ով կազմակերպելու է Ընկերության տրանսպորտային բաժնի ողջ աշխատանքների պատշաճ իրականացումը, ընկերության ավտոմեքենաների շահագործման ու տեխնիկապես վերահսկման աշխատանքները։

"Ալֆա-Ֆարմ" ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է`
•կայուն աշխատանք,
•մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
•մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:


Job Responsibilities
-Ապահովում է ընկերության գործառնության համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների առկայությունը, սարքինությունը և բեռնափոխադրումների պատշաճ կազմակերպումը
-Ապահովում է ընկերության մյուս ստորաբաժանումներին իրենց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման համար անհրաժեշտ մարդատար տրանսպորտով
-Կազմակերպում է ընկերության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցների ռացիոնալ օգտագործումը, դրանց շահագործման կազմակերպումն ու վերահսկումը
-Վերահսկում և ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցների վառելիքի /դիզ. գազ, բենզին և այլն/ և այլ նյութերի /յուղեր, քսանյութեր/ ծախսերի հաշվառումը, անընդհատ աշխատանքներ է տանում վառելիքի ու տրանսպորտի տեխնիկական սպասարկման ծախսերի նվազեցման ու օպտիմալացման ուղղությամբ
-Կազմակերպում է տեխնիկական անսարքություններ ունեցող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը
-Պլանավորում և կազմակերպում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների նորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման աշխատանքները
-Ըստ վաճառքի բաժինների ներկայացրած պահանջի՝ կազմակերպում և ուղղորդում է վարորդների աշխատանքը, գծում է երթուղիներ, մշտապես օպտիմալացնում է արդեն եղած երթուղիները
-Համակարգում է դեղատներից ապրանքների առաքման ծառայության աշխատանքները առցանց վաճառքների դեպքում
-Կազմակերպում և հետևում է ավտոմեքենաների սպասարկման պետականորեն պարտադիր պահանջների իրականացմանը` տեխնիկական զննումը, ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը, ավտոմեքենաների առք ու վաճառքի հետ կապված պետական պահանջները, փաստաթղթերի ձևակերպումը
-Անմիջականորեն ստուգում է մեքենաների տեխնիկական վիճակը` նախքան վերանորոգման որոշման կայացումը և արհեստավորի մոտ ուղարկվելը
-Համագործակցում ու կապեր է հաստատում վերանորոգում իրականացնող արհեստավորների, ընկերությունների հետ
-Իրականացնում է ընկերության աշխատակիցների /ցանկը հաստատվում է տնօրենի կողմից/ ավտոմեքենաների շահագործման վառելիքի սահմանաչափերի վերահսկումը և կտրոնների տրամադրումը
-Ապահովում է կատարված աշխատանքների ու ծախսերի մասին հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը
-Կազմում է բաժնի ծախսային բյուջեն, իրականացնում է դրա օպերատիվ վերանայում և ճշգրտում


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն /ցանկալի է տեխնիկական/
-Համապատասխան աշխատանքային փորձ
-Կառավարման և աշխատանքի ճիշտ պլանավորման հմտություն
-Առաջնորդելու և ղեկավարելու փորձ
-Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն
-MS office փաթեթի գիտելիքներ
-Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
-Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
-Լինել դինամիկ, պրոակտիվ, նախաձեռնող և ինքնուրույն, կարողանալ աշխատել թիմում


Application Procedure
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել
hr@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով "Տրանսպորտային բաժնի ղեկավար"
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Starting from 1996, Alfa-Pharm has been successfully engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia. The own chain of "Alfa-Pharm" consists of 145 pharmacies which are located in many regions of Armenia. Alfa-Pharm employs over 650 people, including pharmacists, operators, sales staff, operations managers, and the administration. The Company's employees undergo continued education program in the training center of the Company. Their day-to-day work is aimed at helping people of the country feel healthy, provide babies with proper food and use the right cosmetics and optics.





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us