Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Կոնտենտ մենեջեր
Job Information
Company: Zigzag LLC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 04-12-18 00:00 To 04-01-19 23:59
Category: Գովազդ,Մարկետինգ, PR Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
"Զիգզագ" Ընկերությունը փնտրում է փորձառու և ստեղծագործ մտքով մասնագետի, ով կստանձնի կոնտենտ մենեջերի թափուր հաստիքը:


Job Responsibilities
-Ապահովել և պարբերաբար թարմացնել "Զիգզագ" ընկերության կայքի և ինտերնետային էջերի բովանդակային մասը (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
-Ուսումնասիրել տեղական և միջազգային նմանատիպ կայքեր, առաջարկել կայքի բովանդակային զարգացման նոր գործիքներ:
-Մշակել "Զիգզագ" Ընկերության կայքի, բջջային հավելվածի և սոցիալական ցանցերի գովազդային կոնտենտը (ստեղծել, մշակել, թարգմանել)՝ Գովազդի բաժնի ղեկավարի կողմից առաջարկված խնդիրներին համապատասխան:
-Թարմացնել "Զիգզագ" Ընկերության կայքում, բջջային հավելվածում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում գործող գովազդային բովանդակությունը:
-Ավելացնել ինտերնետային կայքում նոր առաջարկների, ծառայությունների և ապրանքների մասին տեղեկատվություն:
-Մշակել Ընկերության կողմից իրականացվող միջոցառումներին առնչվող նյութերը, Ընկերության առաջատար բրենդերի վերաբերյալ իմիջային գովազդները /տեսանյութեր, լուսանկարներ, հոդվածներ/ և տեղադրել դրանք կայքում, ինչպես նաև Ընկերության ինտերնետային էջերում։
-Կատարել լրամշակումներ ինտերնետային կայքի բովանդակային մասում, անհրաժեշտության դեպքում լրացնել կամ ավելացնել ապրանքների նկարագրությունը:
-Համաձայնեցնել կայքի բովանդակությունը անմիջական ղեկավարի հետ:
-Համագործակցել գործընկեր կազմակերպությունների հետ և իրենց կայքերում տեղադրել և պարբերաբար թարմացնել "Զիգզագ" Ընկերության գովազդային նյութերը:
-Ապահովել Ընկերության կայքի ճանաչելիությունը և այցելությունները:
-Աջակցել Գովազդի բաժնի աշխատանքային գործընթացին:


-Մշակել գովազդային և տեղեկատվական նյութերի եռալեզու բովանդակությունը (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
-Մշակել տեքստեր շնորհավորական, տոնական բացիկների, բուկլետների համար:
-Մշակել ապրանքների, ծառայությունների, Ընկերության կողմից առաջարկվող ակցիաների և այլ միջոցառումների վերաբերյալ ընթացիկ տեքստեր:
-Ներկայացնել Ընկերությունը համացանցում (սոցիալական կայքեր, լրատվական կայքեր, բլոգեր, «Զիգզագ Մոլորակ» աշխատակիցների ներքին ցանց և այլ):
-Բացել և վարել Ընկերության անունով էջեր և խմբեր համացանցում (սոցիալական էջեր), ապահովել էջերի միջոցով դիմող հաճախորդների հետադարձ կապը:
-Տեղադրել Ընկերության մասին, ինչպես նաև Ընկերության ապրանքների, ծառայությունների, առաջարկվող ակցիաների և այլ միջոցառումների մասին տեղեկատվություն համացանցում (սոցիալական էջեր)
-Ապահովել Ընկերության էջերի և խմբերի տեղեկատվական հոսքն ու ամենօրյա գործունեությունը


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-MS Office-ի գերազանց իմացություն, ՀԾ իմացությունը ողջունելի է
-Վեբ կայքերի հետ աշխատելու փորձառություն
-Համացանցում աշխատելու փորձառություն
-Սոցիալական ցանցերի և բովանդակության կառավարման իմացություն
-SEO և ինտերնետային էթիկայի կանոնների իմացություն
-Photoshop, Corel draw ծրագրերի իմացություն, Ilustrator ծրագրի իմացությունը ցանկալի է
-HTML հիմնական գիտելիքներ
-CSS հիմնական գիտելիքներ
-Վեբ դիզայնի հիմնական իմացություն
-Ինտերնետ PR-ի հիմնական գիտելիքներ
-Լուսանկարչական գիտելիքներ
-Թիմով աշխատելու և այլ բաժինների հետ համագործակցելու ունակություն
-Գիտելիքներ "Զիգզագ"-ի կողմից առաջարկվող ծառայությունների և ապրանքատեսականու մասին


Application Procedure
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@zigzag.am էլ.հասցեին : Խնդրում ենք "հաղորդագրության թեմա" (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Կոնտենտ մենեջեր):
Կապ կհաստատվի նախնական հավանություն ստացած թեկնածուների հետ:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Զիգզագ ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին և հանդիսանում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am։





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us