Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Պատասխանատու - Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության պրեմիում հաճախորդների հետ աշխատանքների ուղղություն
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 05-12-18 00:00 To 13-12-18 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Պատասխանատու - Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության պրեմիում հաճախորդների հետ աշխատանքների ուղղություն

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Պրեմիում դասի հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
-Պրեմիում դասի հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի և Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացման կազմակերպում,
-Պրեմիում դասի հաճախորդների բազայի վարում և յուրաքանչյուրի գծով Բանկի ծառայությունների մասով առաջարկների ձևավորում,
-Պրեմիում դասի հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի կոորդինացում և փաստացի վաճառքի ապահովում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
-Պրեմիում դասի հաճախորդների` բիզնեսի մասին հիմնական տեղեկատվության հավաքագրում, պոտենցիալի գնահատում, բանկերի հետ հաճախորդի փոխհարաբերությունների, բանկային ծառայությունների վերլուծության իրականացում, հաճախորդների պահանջների և նրա համագործակցության ընդլայնման վերաբերյալ դիրքորոշման ներկայացում՝ ինտեգրալ եկամտաբերության հաշվարկների իրականացման միջոցով,
-Պրեմիում դասի հաճախորդների ֆինանսական վերլուծության իրականացում, վարկունակության գնահատում, վարկավորման վերաբերյալ կարծիքի (առաջարկի) ձևավորում և ներկայացում որոշումներ կայացնող իրավասու մարմնին,
-Պրեմիում դասի հաճախորդների առկա վարկային և ավանդային պորտֆելների սպասարկում,
-Բանկային ծառայությունների, սակագների արտոնյալ պայմանների քննարկում, հիմնավորումների և հաստատման ներկայացում Բանկի իրավասու մարմնին,
-Վարկային ռիսկ պարունակող գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում, խնդրահարույց գործարքների գծով գործողությունների իրականացման ապահովում` համաձայն Բանկի ներքին ընթացակարգերի,
-Պրեմիում դասի հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում,
-Պրեմիում դասի հաճախորդների և Բանկի միջև հարաբերությունները կանոնակարգող կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն:


Required Qualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախընտրելի է),
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ,
-MS Office-ի իմացություն,
-Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն,
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն:


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Coordinator_Premium”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us