Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Ֆինանսական խորհրդատու – ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության POS տերմինալների ծառայությունների վաճառքի ուղղություն
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 05-12-18 00:00 To 13-12-18 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից
Experience: 1 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ֆինանսական խորհրդատու – ՓՄՁ հաճախորդների հետ
աշխատանքների վարչության POS տերմինալների ծառայությունների
վաճառքի ուղղություն
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Բանկում գործող POS տերմինալների բազայի ընդլայնում նոր հաճախորդներ ներգրավվելով,
-Պրեզենտացիաների անցկացում Բանկի էկվարինգային ծառայության պահանջներին համապատասխան,
-Ուղղության գծով վաճառքի գործընթացի բարելավման առաջարկների ներկայացում,
-Նոր հաճախորդներ ներգրավելու կապակցությամբ միջոցառումների պլանավորում և կազմակերպում,
-Գործող հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում և կայուն հարաբերությունների պահպանում, հաշվետվությունների կազմում,
-Հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում և հաշվետվությնունների կազմում,
-Պլանային ցուցանիշների կատարման ապահովում,
-Աշխատանքային գործունեությունից բխող այլ աշխատանքների կատարում,
-Ուղղության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն


Required Qualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
-Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ),
-MS Office-ի (լավ), LSBank-ի (ցանկալի է) իմացություն,
-Վաճառքների իրականացման գործընթացի և բանկային ծառայությունների լավ իմացություն,
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Financial consultant_POS terminals ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us