Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Վարչության պետ, Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 05-12-18 00:00 To 13-12-18 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից
Experience: 5 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Վարչության պետ, Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն
-Անմիջական ղեկավարների և Բանկի կառավարման մարմինների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն
-Պրեմիում (P դասի) հաճախորդների ներգրավման, սպասարկման աշխատանքների համակարգման կազմակերպում
-Խոշոր (A դասի) հաճախորդների ներգրավման, սպասարկման աշխատանքների համակարգման կազմակերպում
-Բանկի փաստաթղթային ծառայությունների և ոչ ռեզիդենտ հաճախորդներին մատուցվող ծառայությունների մասով գործընթացի կազմակերպում, վերահսկում
-Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում
-Վարչության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, պրոցեսների կանոնակարգման համար իրավական ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, վերահսկում
-Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում
-Վարչության աշխատակիցներին խրախուսելու և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին


Required Qualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է)
-Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է հաշվապահության ուղղվածությամբ) ոլորտում, որից առնվազն 2-ը՝ ղեկավար պաշտոնում
- MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր)
-Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար)


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of Division_Corporate Business Department”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us