Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Գլխավոր հաշվապահ
Job Information
Company: Divisa AM CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 05-12-18 00:00 To 19-12-18 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Ընկերությանն անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ՝ լրիվ դրույքով աշխատանքի համար։


Job Responsibilities
-Կազմակերպել և վարել Ընկերության ամենօրյա հաշվապահական հաշվառում՝ ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն
-Ապահովել Ընկերության հաշվապահական հաշվառման արդյունավետ իրականացում և ամենօրյա ֆինանսական հսկողություն
-Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականություն միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, ինչպես նաև կոորդինացնել հաշվապահական հաշվառման փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը
-Կազմակերպել Ընկերության գույքի հաշվառումը՝ դրամական միջոցների, ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների, դեբիտորական պարտքերի և կանխավճարային հաշիվների ռեեստրերի վարման և հաշվառման հսկողությունը
-Կազմակերպել Ընկերության պարտավորությունների և ներգրավված միջոցների ռեեստրերի վարման և հաշվառման հսկողություն, ինչպես նաև ծախսերի և եկամուտների հաշվառման հսկողությունը
-Կատարել ամենօրյա վերահսկողություն սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ձևակերպման, ինչպես նաև հաշվարկների և վճարման հանձնարարականների իրականացումը
-Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը, ճշտությունը, ամբողջականությունը և ժամանակին գրանցումը ըստ աշխատավարձի հաշվարկման, հարկերի և այլ պարտադիր վճարների գանձման և բյուջե փոխանցման, բանկային վճարումների և այլ փաստաթղթերի վերաբերյալ
-Գլխավորել ներքին հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ձևերի մշակման, ինչպես նաև գույքագրման անցկացման կարգը, տնտեսական գործարքների իրականցման վերահսկումը, համապատասխան ծրագրերով հաշվապահական տեղեկատվության մշակման և փաստաթղթաշրջանառության կարգի և պահպանման աշխատանքները
-Կազմակերպել(վարել) և վերահսկել ՀՀ օրենսդրության համաձայն մարդկային ռեսուրսների հետ կապված աշխատանքները՝ աշխատակիցների ընդունման, ազատման և տեղափոխաման, անձնական գործերի, աշխատանքային գրքույկների վարման կանոնները
-Պատրաստել(վերահսկել) և հանձնել ընկերության հաշվապահական հաշվառման հաշիվներին առնչվող գործարքների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
-Մասնակցել Ընկերության գործունեության ֆինանսատնտեսական վերլուծությունների աշխատանքներին` ոչ արդյունավետ ծախսումների և կորուստների հայտնաբերման գործում
-Կազմել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ՀՀ հարկային և պետական այլ մարմիններին ներկայացնել տարեկան, եռամսյակային և ամսական հաշվետվություններ
-Կազմել և ներկայացնել սահմանված ժամկետներում ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները
-Պատրաստել եռամսյակային կտրվածքով և ընկերության տնօրենին ներկայացնել ընկերության կառավարչական ֆինանսական հաշվետվություններ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ընկած ժամանակահատվածում
-Իրականացնել հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների պատրաստման բաժինների գործունեության կանոնակարգում, վերահսկում և ղեկավարում
-Օժանդակել բաժնի աշխատանքների նկարագրերի և կանոնակարգերի պատրաստման գործում
-Մատուցել ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների վերաբերյալ խորհրդատվություն
-Կատարել հաշվապահական հաշվառման, հարկային և ֆինանսական վերլուծություններ, պայմանագրային պարտավորությունների կատարման և ՀՀ գործող օրենսդրության համապատասխանության վերահսկողություններ
-Այլ պարտականություններ, որոնք կարող են պահանջվել Ընկերության կողմից և/կամ անհրաժեշտ լինել Ընկերության կողմից նախաձեռնված ծրագրերի հաջող իրականացման համար


Required Qualifications
-Բարձրագույն մասնագիտական կրթություն
-Անգլերենի՝ լավ կամ գերազանց իմացություն
-3 տարվա աշխատանքային փորձ
-Կարգապահություն ու պատասխանատվության բարձր զգացում
-ՀՀ ԿԲ-ի կողմից տրվող մասնագիտական լիցենզիան կդիտվի որպես առավելություն


Application Procedure
Խնդրում ենք Ձեր CV-ն և մասնագիտական փաստաթղթերը (լիցենզիա, սերտիֆիկատ, հավաստագիր և այլն) ուղարկել՝ info@divisa.am էլ․ հասցեին։
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us