Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Կորպորատիվ մշակույթի և խրախուսման համակարգերի զարգացման պատասխանատու
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 11-01-19 00:00 To 24-01-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Կորպորատիվ մշակույթի և խրախուսման համակարգերի զարգացման պատասխանատու

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Խրախուսման համակարգերի մշակում, ներդրում և հսկողություն, շուկայական ուսումնասիրությունների պարբերաբար իրականացում
-Կորպորատիվ մշակույթի և ոչ նյութական խրախուսմանն ուղղված միջոցառումների տարեկան պլանի կազմում և պլանով նախատեսված միջոցառումների կազմակերպում,Կորպորատիվ մշակույթի զարգացմանը և աշխատակիցների լոյալությանն ուղղված ծրագրերի (արտոնությունների փաթեթի) մշակում
-Ներքին հաղորդակցությունների հարթակի մշակում, ներդրում, կառավարում
-Աշխատակիցների՝ ապահովագրության հարցերով կոորդինացում, ապահովագրության պայմանագրերի կնքում
-Աշխատակիցների գնահատման սկզբունքների մշակում, գործընթացի կազմակերպում և արդյունքների ամփոփում
-Ոլորտի մասով լավագույն փորձի ուսումնասիրում, ներդրում և ադապտացում
-Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում
-Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն
-Առնվազն 3 տարվա փորձ անձնակազմի կառավարման (նախընտրելի է բանկային ոլորտում անձնակազմի զարգացման ) ուղղվածությամբ
-MS Office-ի իմացություն
-Ազատ բանավոր և գրավոր շփման հմտություն
-Ինքնակազմակերպում և ժամանակի կառավարման հմտություն
-Ինքնուրույն աշխատելու հմտություն՝ նպատակասլաց և արդյունքին կողմնորոշված անհատականություն
-Գերազանց միջանձնային և խնդիրների լուծման հմտություններ
-Լսելու, բանակցելու և ներկայացուցչական հմտություններ
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Corporate culture and incentive systems development responsible”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 24-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us