Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Նախահաշիվ կազմող ինժեներ
Job Information
Company: Prof Al LLC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 13-03-19 00:00 To 02-04-19 23:59
Category: Ինժեներական, Տեխնոլոգիական Salary: N/A
Experience: 1 year(s) Preferred Age: < 45
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Պրոֆ Ալ ընկերությունը փնտրում է նախահաշիվ կազմող ինժեներների:

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:

Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
-Աշխատանքը անմիջապես սկսելու և երկարաժամկետ աշխատելու հնարավորություն
-Աշխատանքային և մասնագիտական առաջխաղացման լայն հնարավորություններ


Job Responsibilities
-Նախագծով նախատեսված նյութերի արժեքների և նյութածախսերի հաշվարկ
-Նախագծում առկա ծավալների համաձայն կազմել ամբողջական նախահաշիվ շինարարական օբյեկտի համար
-Նախահաշիվների կազմում` տրված նախագծերի հիման վրա
-Տվյալների մուտքագրում համակարգ, նյութերի շարժի հետևում և դուրսգրում
-Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության ճշգրիտ ապահովում
-Այլ պարտականություններ` ղեկավարության հանձնարարությամբ


Required Qualifications
-Բարձրագույն ինժեներական կրթությունը պարտադիր է
-Համապատասխան աշխատանքային փորձ
-AutoCAD ծրագրի իմացությունը պարտադիր է, 1 C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Համակարգչի վարժ օգտագործող (Excel, Word,)
-Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքներին
-Սեղմ ժամկետներում աշխատանքի կատարման ունակություն


Application Procedure
Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել ռեզյումե /ինքնակենսագրական/ hr@profal.am էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք պարտադիր նշել պաշտոնի անվանումը, այլապես ձեր դիմումը չի ընդունվի:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Մոտ տասնվեց տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմաոլորտ գործունեությամբ` «Պրոֆ Ալ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «Պրոֆ Ալ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «Պրոֆ Ալ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us