Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Բիզնես վարկերի գծով վարկային մասնագետ
Job Information
Company: Evocabank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 07-03-19 00:00 To 31-03-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Մրցակցային
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԷՎՈԿԱԲԱՆԿԸ հայտարարում է մրցույթ Երևան քաղաքում Բանկի գլխամասային գրասենյակում Բիզնես վարկերի գծով վարկային մասնագետի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:


Job Responsibilities
-Բանկի վարկային պրոդուկտի ակտիվ առաջխաղացման ապահովում, հաճախորդների ներգրավում,
-խորհրդատվության իրականացում հաճախորդներին վարկերի ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերի, պայմանների և ժամկետների մասին,
-վարկային հայտերի ընդունում և վերլուծություն,
-վարկավորման համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրում,
-վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
-գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,
-սահմանված ժամկետներում հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
-հաճախորդների վճարումներին հետևում` դրանք ժամանակին և ճշգրիտ կատարելու նկատառումով


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
-Բանկում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բիզնես վարկերի գծով մասնագետ,
-ՀՀ բանկային օրենսդրության, բիզնես վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
-MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
-հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառների իրականացման հմտություններ, բանակցություններ վարելու հմտություններ,
-թիմում աշխատելու հմտություններ,
-իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
-նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
-վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,
-հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը առավելություն է


Application Procedure
Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` hr@evocabank.am կամ ԷՎՈԿԱԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 31.03.2019թ.:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Աշխատավարձը մրցակցային է, աշխատակցին տրամադրվում է առավելությունների փաթեթ, այդ թվում բժշկական ապահովագրություն:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us