Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Վերլուծաբան-Գործառնական ռիսկի կառավարման վարչության գործառնական ռիսկի փորձաքննության իրականացման ուղղություն
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 13-03-19 00:00 To 26-03-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Վերլուծաբան – Գործառնական ռիսկի կառավարման վարչության գործառնական ռիսկի փորձաքննության իրականացման ուղղություն
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Բանկի ստորաբաժանումների կողմից ռիսկային պատահարների վերաբերյալ ներկայացված տվյալների հավաքագրում,
-Բանկի ներքին աուդիտից, անվտանգությունից, իրավաբանական վարչությունից և այլ ստորաբաժանումներից նախկինում բացահայտված դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և խմբավորում ըստ ռիսկերի միատար տեսակների, իրականացվող բիզնես գործընթացների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ստացում գործընթացում անմիջականորեն ներգրավված անձանցից,
-Գործառնական ռիսկի տեղեկատվական բազայի (ԳՌՏԲ-ի) վարում, վիճակագրության հիման վրա գործառնական ռիսկերի դասակարգում` ըստ միատար ռիսկային պատահարների խմբերի, ԳՌՏԲ-ում տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում,
-Տվյալների բազայի վերլուծության և գործառնական ռիսկի հաշվարկի իրականացում.
-Նոր ռիսկերի հաստատման գործընթացի իրականացում, նոր և (կամ) էականորեն փոփոխված պրոդուկտների, բիզնես գործընթացների ինքնագնահատման գործընթացի իրականացում,
-Գործառնական ռիսկի նվազեցմանը և զսպմանն ուղղված աշխատանքների մոնիթորինգի (հետստուգման) իրականացում, այդ թվում` կատարվող գործարքների ծրագրային դիտման միջոցով,
-Գործառնական ռիսկերի վերաբերյալ ուսուցողական նյութերի մշակում, Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար դասընթացների անցկացում,
-Գործառնական ռիսկի կառավարման անհրաժեշտ կառավարչական հաշվետվությունների ձևերի մշակում, հաշվետվությունների կազմում


Required Qualifications
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է 1 տարվա փորձ գործառնական ռիսկի կառավարման ուղղվածությամբ) ոլորտում,
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- MS Office ծրագրի իմացություն,
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն,
-Գործառնական ռիսկի զսպման մեթոդների իմացություն:


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst for Operational Risk”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 26-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us