Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Իրավաբանական Բաժնի պետ
Job Information
Company: Evocabank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 10-04-19 00:00 To 30-04-19 23:59
Category: Իրավական Salary: Մրցակցային
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 30.04.2019թ.:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:
Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html


Job Responsibilities
-Կազմակերպում և վերահսկում է Բաժնի կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմման ու ներկայացման գործընթացը՝ այդ թվում բռնագանձումների և արտադատական, դատական, ԴԱՀԿ, սնանկության վարույթները, մասնակցում է ցանկացած սնանկության վարույթների գործընթացներին,
-մատուցում է Բանկի հաճախորդներին և Բանկի ստորաբաժանումներին իրավաբանական բնույթի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն,
-կազմակերպում է հաճախորդների կողմից Բանկին ներկայացված բողոք-պահանջների ուսումնասիրման գործընթացը և իրականացնում է Բանկում Ներքին Ֆինանսական հաշտարարի պարտականությունները և իրավունքները,
-իրականացնում է վերահսկողություն` գրավի պայմանագրերի նկատմամբ,
-Բանկի անունից հանդես է գալիս պետական և ոչ պետական մարմիններում, ներկայացնում և պաշտպանում է Բանկի իրավունքերը և շահերը,
-կոորդինացնում է Բանկի կողմից ներկայացված հայցերի, դիմումների, բողոքների, միջնորդությունների, դրանց պատասխանների, Բանկի դեմ ներկայացված հայցերի, բողոքների վերաբերյալ պատասխանների, դատական այլ վարույթների հետ տարվող աշխատանքները և դատական և արբիտրաժային ներկայացուցչությունը,
-օրենսդրության համապատասխանելիության նպատակով մասնակցում է Բանկի ներքին իրավական ակտերի, ինչպես նաև այլ իրավական ակտերի մշակման գործընթացին,
-կազմում, մշակում է Բանկի կողմից կնքվող պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերը:


Required Qualifications
-Բարձրագույն իրավաբանական կրթություն,
-նվազագույնը 3 տարվա իրավաբանի աշխատանքային փորձ, ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը առավելություն է,
-ՀՀ բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության, իրավական ակտերի իմացություն,
-միջազգային կրթությունը և որակավորումները իրավագիտության ոլորտում դիտարկում են` որպես զգալի առավելություն,
-MS Office ծրագրերի իմացություն,
-հաղորդակցման, բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
-թիմում աշխատելու և թիմը արդյունավետ ղեկավարելու հմտություններ,
-իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
-նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
-վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,
-հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:


Application Procedure
Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` cv@evocabank.am վերնագրում պարտադիր նշելով «Իրավաբանական Բաժնի պետ» անվանումը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us