Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

ՀՀ ԿԲ հաշվետվությունների բաժնի 2-րդ կարգի մասնագետ
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 09-09-19 00:00 To 23-09-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից
Experience: 1 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ 2-րդ կարգի մասնագետ – Հաշվապահություն, ՀՀ ԿԲ հաշվետվությունների բաժին

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-ՀՀ օրենքների, ՀՀ հաշվապահական ստանդարտների և ԿԲ կանոնակարգերի համաձայն Բանկի կողմից վաճառվող պրոդուկտների, Բանկի կողմից իրականացվող գործառույթների հաշվապահական հաշվառման իրականացման մեթոդաբանության մշակման համար նախնական նյութերի հավաքագրում և աջակցություն
-Հաշվետվությունների կազմման գործընթացի ավտոմատացման վերաբերյալ նախնական տեղեկատվության հավաքագրում, առաջարկների պատրաստման աջակցություն և օժանդակում
-Բանկի հաշվեկշռի վերլուծություն
-ՀՀ ԿԲ կանոնակարգերով և ծանուցումներով սահմանված հաշվետվությունների և տեղեկատվության նախապատրաստում


Required Qualifications
-Բարձրագույն (տնտեսական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաշվապահական հաշվառման, ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների և ռեգիստրների վարման ուղղվածությամբ)
-MS Office-ի իմացություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
-Բանկային ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կաոնակարգ 2, 3, 4/03 և 8/03-ի ընդհանուր իմացություն, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ընդհանուր իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist_ Accountancy”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. սեպտեմբերի 23-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us