Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Արտահանման գծով վաճառքի մենեջեր
Job Information
Company: Yerevan Chocolate Company Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 08-05-19 00:00 To 08-06-19 23:59
Category: Վաճառք Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
«Երևանի Շոկոլադի Գործարան»-ը հայտարարում է մրցույթ`«Արտահանման գծով վաճառքի մենեջեր »-ի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։


Job Responsibilities
-Իրականացնել արտաքին շուկաների ուսումնասիրություն՝ վերլուծել արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունը. արդյունքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն
-Վարել նախնական բանակցությունները և ձևավորել առևտրային հարաբերություններ արտերկրի մանրածախ առևտուր իրականացնող խոշոր ցանցային ընկերությունների, դիստրիբյուցիոն ցանց և սպառման խողովակներ ունեցող այլ միջնորդ կազմակերպությունների հետ
-Ապահովել արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման դեպքերում հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու պահպանումը, պայմանագրեր կազմելու և կնքելու համար նախապատրաստել պահանջվող նախնական փաստաթղթերի փաթեթը, ըստ անհրաժեշտության մասնակցել դրանց կնքմանը
-Խոշոր գործընկերների հետ մշակել համագործակցության քաղաքականությունը, եռամսյակային և տարեկան վաճառքի պլանները, մշակել և իրականացնել մարքեթինգային և գովազդային միջոցառումներ՝ ուղղված արտահանվող բրենդի ճանաչմանը և վաճառքների ավելացմանը,
-Կազմակերպել և վերահսկել արտադրանքի արտահանման փաստաթղթաշրջանառությունը գործընկերների և համապատասխան պետական կառույցների հետ, ապահովել օրենսդրական պահանջների կատարումը, վերահսկել կնքված պայմանագրերի կատարման ընթացքը
-Իրականացնել պաշտոնից բխող և անմիջական ղեկավարության կողմից հանձնարարված այլ գործառույթներ


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն
-Առնվազն 2 (երկու) տարվա փորձ տվյալ ոլորտում
-Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
-Մարքեթինգի հիմունքների, վաճառք իրականացնելու սկզբունքների և վաճառքի հոգեբանության իմացություն
-Տեղեկատվության վերլուծության, հավաքագրման, մշակման և փոխանցման եղանակների տիրապետում
-Ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և այլ մեթոդական փաստաթղթերի իմացություն
-Գործնական շփման էթիկայի և գործնական կապեր ստեղծելու կանոնների իմացություն
-Հաճախակի գործուղումների մեկնելու պատրաստակամություն
-Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Օffice)


Application Procedure
Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց աշխատանքային ինքնակենսագրությունները (CV) ՝ միայն ռուսերեն կամ անգլերեն լեզուներով hr@ycc.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որի համար դիմում են։
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us