Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Տաղանդների ներգրավման ավագ մասնագետ
Job Information
Company: Ameriabank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 13-05-19 00:00 To 24-05-19 23:59
Category: Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր Salary: Մրցակցային
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
ՊԱՇՏՈՆԸ` Տաղանդների ներգրավման ավագ մասնագետ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
• Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
• Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիաբանկը փնտրում է տաղանդավոր մասնագետի՝ անձնակազմի համալրման ոլորտում բազմակողմանի փորձով՝ տաղանդների որոնումից մինչև հարցազրույցների անցկացում և աշխատանքի ընդունում: Սա հիանալի հնարավորություն է կազմակերպված, ստեղծագործ, մոտիվաված տաղանդավոր մասնագետի համար մասնակցելու Երազանքի թիմում տաղանդների ներգարվման գործընթացին:

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:


Job Responsibilities
-Լավագույն փորձին համապատասխան հմտություններ դրսևորել անձնակազմի համալրման գործընթացում
-Ամրապնդել բանկի համբավը որպես լավագույն գործատու
-Համակարգել անձնակազմի համալրման գործընթացը (տեղադրել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, փնտրել թեկնածուների, ղեկավարել աշխատանքի ընդունման և հարցազրույցների գործընթացները, վարել թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները, մշակել և ներկայացնել աշխատանքի առաջարկներ և այլն)
-Կատարել անձնակազմի համալրման գործընթացի վերլուծություն համապատասխան գործիքների ու չափանիշների կիրառմամբ
-Պատրաստել հաշվետվություններ և հանդես գալ գործընթացների բարելավման առաջարկություններով
-Ղեկավարել բուհ-երի հետ իրականացվող ուսումնական պրակտիկայի ծրագրերը
-Մասնակցել աշխատանքի տոնավաճառների և նմանատիպ այլ միջոցառումների, ներկայացնել բանկը, հաստատել մասնագիտական կապեր
-Համագործակցել մասնագիտական միությունների, բուհ-երի և այլ համայնքների հետ` որակյալ կադրերի պահուստ ձևավորելու նպատակով
-Մշակել գրավիչ պաշտոնեական հրահանգներ, որոնք հստակ նկարագրում և շուկայում արդյունավետ կերպով ներկայացնում են յուրաքանչյուր թափուր աշխատատեղ
-Ընկերության ներսում թափուր պաշտոն ունեցող ստորաբաժանման ղեկավարի համար հանդես գալ որպես վստահելի գործընկեր և կոնտակտային անձ
-Oժանդակություն, տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել նոր աշխատակիցներին և նրանց ղեկավարներին ադապտացման ընթացքում
-Ղեկավարել անձնակազմի ընտրությանն ու համալրմանն առնչվող տարբեր նախագծեր


Required Qualifications
-Պրոակտիվություն և աշխատանքը ոգևորությամբ կատարելու պատրաստակամություն
-Բարձրագույն կրթություն
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ անձնակազմի համալրման ոլորտում
-Բոլոր մակարդակի ղեկավարների, գործընկերների ու տարբեր փորձառություն ունեցող թեկնածուների հետ արդյունավետորեն գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություններ
-Անձնակազմի ընտրության գործնական փորձառություն տարբեր բնագավառներում (նպատակային առաջարկներ ղեկավարների համար, հարցազրույց հեռախոսով, երաշխավորություն տրամադրած անձանց հետ, կապի հաստատում և այլն)
-Էթիկա և պատասխանատվություն
-Վերլուծություն իրականացնելու, որոշում կայացնելու զարգացած հմտություններ
-Ինքնամոտիվացում և աշխատանքի հրատապությունը գիտակցելու ունակություն
-Ուշադրություն մանրուքների հանդեպ, կազմակերպչական հմտություններ, միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու ունակություն, ճկունություն
-Եռանդ և նոր մարտահրավերներ ընդունելու ձգտում
-Խնդիրներ լուծելու, կոնֆլիկտներ կառավարելու և բանակցելու հմտություններ
-Էմոցիոնալ հասունություն
-Մեծ ձգտումներ, լարված իրավիճակներում պրոֆեսիոնալ պահվածք դրսևորելու ունակություն
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
-MS Office փաթեթի լավ իմացություն
-Մասնագիտական որակավորումը (CMI, PHR, HRCI, SHRM և այլն) կդիտվի որպես առավելություն,
-Ցանկացած մարդու հետ հաղորդակցվելու, խելահեղ նպատակների իրագործման մեջ ներդրում ունենալու ցանկություն, խիզախություն


Application Procedure
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. հասցեով` hr.hrm@ameriabank.am : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:
Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Ameriabank is a corporate bank with integrated investment-banking and a limited number of retail banking services. The united team of Ameriabank and Ameria Group Companies provides individual financial-banking solutions. We carve out paths for improvement of your business and lifestyle, via both traditional and alternative, hyper-advanced banking technologies.




Additional Files
Name Surname_Application Form.doc  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us