Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Արտահանման մենեջեր
Job Information
Company: “Profpanel” LLC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 07-06-19 00:00 To 07-07-19 23:59
Category: Վաճառք Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
«Պրոֆպանել» ՍՊԸ-ն՝ «Սոլարոն» ապրանքանիշով, փնտրում է փորձառու մասնագետ, ընկերության Արտահանման մենեջերի հաստիքը համալրելու նպատակով։


Աշխատանքային օրեր՝ շաբաթը 5 օր:
Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00:


Job Responsibilities
-Վաճառքների ծավալը ավելացնելու և համագործակցությունը խթանելու նպատակով կապ հաստատել արտասահմանյան հաճախորդների հետ:
-Արտասահմանյան հաճախորդների համար հանդես գալ որպես երկրորդական կոնտակտային անձ։
-Միջազգային շուկայում գտնել պոտենցիալ հաճախորդներ։
-Հայերեն լեզվի հետ միասին, կպահանջվի այլ լեզուների գերազանց իմացություն։
-Համագործակցել Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ, հատկապես պլանավորման և լոգիստիկայի խմբերի հետ, հաճախորդների պատվերների պատշաճ առաքումը ապահովելու նպատակով։
-Մեկնել գործուղումների և մասնակցել ցուցահանդեսների։
-Հետազոտել բիզնեսի զարգացման հնարավորությունները, կառավարել արտահանման ծավալները և առավելագույնի հասցնել շահույթը։
-Կիրառել ոլորտի խորը գիտելիքներ՝ վստահելիության վարկանիշ ձեռք բերելու նպատակով, և դառնալ վստահելի խորհրդատու թե՛ հայրենական թե՛ արտասահմանյան հաճախորդների համար։
-Տիրապետել արտահանման բիզնեսի ընթացակարգերին, ոլորտի օրենսդրությանը, պիտակավորման համակարգերին, փոխադրման և վճարման օրենքներին։
-Անմիջապես արձագանքել հաճախորդների կողմից բարձրացրած խնդիրներին և գտնել փոխշահավետ լուծումներ։


Required Qualifications
-Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատելու ցանկության և մոտիվացիայի դրսևորում։
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի, միջազգային բիզնեսի կամ մարքեթինգի ոլորտում։ MBA-ի կամ համապատասխան այլ որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն։
-Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ:
-Գրագետ խոսք, գերազանց հաղորդակցության և բանակցային հմտություններ:
-Ճկունություն և վճռականություն աշխատանքում։
-Քանակական և որակական վերլուծություններ կատարելու ունակություն։
-Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։
-Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
-Տեխնիկական հմտություններ /համակարգչային և օժանդակ ծրագրերի իմացություն/։
-Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։


Application Procedure
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել info@solaron.am էլ.հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Արտահանման մենեջեր»: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
"Պրոֆպանել" ՍՊԸ-ն՝ "Սոլարոն" ապրանքանիշով, հանդիսանում է արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը Հայաստանում։ Շուրջ 60մգվտ տարեկան արտադրական հզորություն ունեցող արտադրությունը իրականացվում է միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան։ Ընկերությունը իրականացնում է արևային համակարգերի վերաբերյալ խորհրդատվություն, հաշվարկ, նախագծում, տեղադրում, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում։





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us