Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Ոսկու գնահատման մասնագետ
Job Information
Company: Evocabank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 11-06-19 00:00 To 30-06-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Մրցակցային
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Մասնագիտական դպրոց/քոլեջ Preferred Gender: --------


Job Description
Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:

Աշխատանքի վայրը` ք. Երևան, ԷՎՈԿԱԲԱՆԿ-ի մասնաճյուղ

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html


Job Responsibilities
-գրավադրվող արժեքների ստուգման իրականացում,
-ընդհանուր/մաքուր կշռի և որակի (հարգի) որոշում,
-փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների և քարերի ընդունման-հանձնման ակտի կազմում,
-հաճախորդներին ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
-թանկարժեք մետաղների և քարերի շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում, և առաջարկների ներկայացում ղեկավարությանը:


Required Qualifications
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում,
-Միջնակարգ մասնագիտական կրթութունը պարտադիր է,
-Բարձրագույն կրթությունը առավելություն է,
-Ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական,
-Համակարգչային գիտելիքների առկայություն,
-Հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու հմտություններ,
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը առավելություն է,
-Իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն, պատասխանատվության զգացում:


Application Procedure
Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով`
job@evocabank.am վերնագրում պարտադիր նշելով պաշտոնի «Ոսկու գնահատման մասնագետ» անվանումը: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 30.06.2019թ.:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Աշխատավարձը մրցակցային է, աշխատակցին տրամադրվում է առավելությունների փաթեթ, այդ թվում բժշկական ապահովագրություն:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us