Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Որակի կառավարման վարչության վերլուծաբան
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 12-06-19 00:00 To 23-06-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Որակի կառավարման վարչության վերլուծաբան

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Որակի մշտական հսկողության աշխատանքների իրականացում
-Որակի կառավարմանը վերաբերվող Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ռեեստրների վարում (անհամապատասխանությունների, բողոք-պահանջների, ստուգված բիզնես գործընթացների արդյունքների, խնդրանքների, հարցումների, բանկային ծառայությունների, ԿԲ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրությունների ռեեստրներ)
-Բանկի հաճախորդների բողոքների, դիմումների, խնդրանքների և հարցումների ուսումնասիրություն
-Գործարար գործընթացների արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) հաշվարկ
-ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարից և ԿԲ-ից ստացված պատասխան գրությունների պատրաստում և ուղարկում՝ Որակի կառավարմանը վերաբերվող հարցերի մասով
-Պրոդուկտների վաճառքի և հետագա սպասարկմանը առընչվող գործընթացների ընթացիկ ստուգում


Required Qualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
-Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է որակի կառավարման, հաճախորդների բողոքների ուսումնասիրության ոլորտում)
-MS Office, LSOFT կամ համանման ծրագրերի իմացություն
-ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ բանկային գործունեության հետ առնչվող օրենքների իմացություն
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst_quality”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունիսի 23-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us