Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Բաժնի պետ
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 12-06-19 00:00 To 27-06-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:



ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Բաժնի պետ – ԳՏ, ՎԿՁևՈՒՎ Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժին

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Բաժնի աշխատանքի կազմակերպում, դրա` Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ապահովում, աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով նախատեսված գործառույթների նկատմամբ հսկողություն,
-Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ վարկերի պայմանների, պարտավորությունների մեծությունների փոփոխությունների, ճշգրտուների դեպքում մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում «Գործառնական օր» համակարգ,
-Գրավադրված գույքին առնչվող նամակների, տեղեկանքների, համաձայնությունների, գրավների նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գրությունների և այլ գրագրությունների ստուգում, նշագրում,
-Բանկի ներքին իրավական ակտերով և որոշումներով սահմանված կարգով hաճախորդի` Բանկում բացված (սպասարկվող) վարկային հաշիվների վերաբերյալ ոչ ստանդարտ տիպի տեղեկանքների ստուգում, նշագրում, ստորագրում,
-«Գործառնական օր» ծրագրում վարկային գործառնություններին առնչվող ստանդարտ կաղապարների ձևավորում, տվյալների ներմուծում ու փոփոխում,
-Ստանդարտ կաղապարներում գրանցված պայմաններից շեղումով կատարված գործարքների հաստատում,
-Բաժնի գործառույթներին առնչվող Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և այլ ակտերի նախագծերի մշակում և լրամշակում,
-Բաժնի աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:


Required Qualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
-Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների ոլորտում: 1 տարվա ղեկավարի փորձը նախընտրելի է,
-MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն,
-ՀՀ բանկային օրենսդրություն, քաղաքացիական օրենսգիրք:


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of Division_BO”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. հունիսի 27-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us