Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Վերլուծաբան – ՌԿՏ, Վարկային ռիսկերի կառավարման վարչության վարկառուների մշտադիտարկման ուղղություն
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 08-07-19 00:00 To 02-08-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 1 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Վերլուծաբան – ՌԿՏ, Վարկային ռիսկերի կառավարման վարչության վարկառուների մշտադիտարկման ուղղություն
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Անհատական մշտադիտարկում (նախազգուշացնող ազդակների համակարգ, օֆսայթ ուսումնասիրություն,
-Վարկային միջոցների նպատակային օգտագործման հսկողություն,
-Վարկառուների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում նախազգուշացնող ազդակների համակարգի կիրառմամբ ՝բացասական ազդակների առկայության դեպքում փոխառուի վարկունակության արտահերթ վերագնահատում,
-Վարկային պարտավորությունների սպասարկման հսկողություն,
-Պայմանագրային պարտավորությունների կատարման հսկողություն,
-Սնանկության գործընթացում ընդգրկված հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսումնասիրություն,
-Վարկունակության վերագնահատման եզրակացության կազմում,
-Բանկի Վարկային կոմիտեի կազմակերպում, նյութերի համակարգում, արձանագրությունների կազմում, կայացված որոշումների կատարման հսկողություն,
-Փոխառուի վարկունակության վերլուծության, վարկային ռիսկի բացահայտման ու գնահատման (վերագնահատման) մեթոդների, գործիքակազմի և դրանց կիրառման մեթոդաբանության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
-Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան` անհատական մշտադիտարկման կազմակերպում,
-Ռիսկերի գնահատման գործընթացում անհրաժեշտ արտաքին տեղեկատվության ձեռքբերման գործընթացի կազմակերպում


Required Qualifications
-Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկային ռիսկի կառավարման ուղղվածությամբ) ոլորտում,
-Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է)
-MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր) իմացությունը ցանկալի է,
-Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
-Վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst_Monitoring”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 02-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us