Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

2-րդ կարգի մասնագետ
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 08-07-19 00:00 To 21-07-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: 1 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ 2-րդ կարգի մասնագետ
Արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման գործընթացի ուղեկցման բաժին, ՈՊԱԿՏ

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Բռնագանձման ծանուցմների և ծանուցագրերի կազմում ու տրամադրում Բանկի համապատասխան ստորաբաժանմանը դրանց հասցեատերերին ուղարկելու համար,
-Հատման գնի արձանագրությունների կազմում,
-Արտադատական աճուրդային գործընթացին հետևում ,
-Բորսայի հարթակից գույքի վաճառքի կամ Բանկին ի սեփականություն անցնելու դեպքերում համապատասխան լիազորագրի կազմում և գործունեության շրջանակներում համագործակցության ապահովում Նոտարական գրասենյակում, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում, կամ ՃՈ ծառայությունում,
-Արտադատական կարգով իրականացված հրապարակային սակարկությունների կազմակերպիչներից ստացված տեղեկատվության ստուգում և հաշվառում,
-Բանկին այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ ի սեփականություն անցնող շարժական գույքի ստուգում, լուսանկարում, ակտերի կազմում և հաշվառում,
-Բանկին ի սեփականություն անցնող շարժական գույքերի ստուգման, ի սեփականություն ընդունման և այլ դեպքերում տարաբնույթ զեկուցագրերի ու ծառայողական գրությունների, ինչպես նաև՝ հաշվետվությունների կազմում:


Required Qualifications
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
-Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է խնդրահարույց վարկերի հետ աշխատանքների ուղղվածությամբ),
- MS Office-ի լավ իմացություն,
-Վաճառքների իրականացման գործընթացի և բանկային ծառայությունների լավ իմացություն ,
-Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը նախընտրելի է


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist_NPL”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հուլիսի 21-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us