Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Իրավախորհրդատու (պայմանագրերի և բիզնես ուղղությունների իրավական սպասարկման գծով)
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 06-08-19 00:00 To 19-08-19 23:59
Category: Իրավական Salary: N/A
Experience: -------- Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Իրավախորհրդատու (պայմանագրերի և բիզնես ուղղությունների իրավական սպասարկման գծով)

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Ստորբաժանմանը հասցեագրված տարաբնույթ փաստաթղթերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ պատասխան գրությունների կազմում և տրամադրում
-Փաստաթղթերի ամբողջականության և պատշաճ ձևակերպման ապահովում և դրանց թվայնացում
-Ներքին ակտերի նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն ներքին իրավական ակտերի և ներկայացված այլ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում
-Բանկի հրամանների հանձնարարականների հրահանգների և այլ կազմակերպչական փաստաթղթերի նախնական ստուգում և անհրաժեշտության դեպքում այդ փաստաթղթերի նախապատրաստմանը մասնակցություն
-Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքներին մասնակցություն պայմանագրերի նախագծերի մշակման գործընթացում իրավաբանական քննություն վիզավորում Բանկի ղեկավարությանը հայտնաբերված օրենսդրությանը չհամապատասխանող կամ Բանկի շահերից չբխող կետերի վերաբերյալ առաջարկների ներկայացում
-Տիպային պայմանագրերի և Բանկի համաձայնությունների օրինակների մշակում՝ ինքնուրույն կամ այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ միասին
-Պայմանագրերի կնքման և կատարման ապահովման համար լիազորագրերի և այլ փաստաթղթերի կազմում
-Քաղաքացիաիրավական պայմանագրերի համակարգված հաշվառում և պահպանում
-Աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերի համաձայնագրերի տիպային ձևերի մշակում
-Աշխատանքային դիսցիպլինայի ամրապնդման համար միջոցառումների ձեռնարկման մշակման մասնակցություն և միջոցառումներին մասնակցություն Բանկի վնասների հատուցման և գողություն դեպքերը կանխելու համար
-Խրախուսման կամ Բանկի աշխատակիցներին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու հարցերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում
-Հրամանների իրավաբանական փորձաքննություն և վիզավորում գործող օրենսդրության հետ դրանց անհամապատասխանության դեպքում հարցի օրինական լուծման համար ղեկավարներին առաջարկությունների ներկայացում
-Աշխատակիցների հետ ինդիվիդուալ և կոլեկտիվ նյութական պատասխանատվության պայմանագրերի տիպային ձևերի մշակում
-Աշխատակիցների ուսման ուղորդելու և ուսումնական պայմանագրերի տիպային ձևերի մշակմանը մասնակցություն


Required Qualifications
-Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է) -Առնվազն 6 ամսվա մասնագիտական իրավաբանական փորձ Կենտրոնական բանկում կամ ցանկացած առևտրային բանկում կամ վարկային կազմակերպությունում կամ վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առևտրային կազմակերպության իրավախորհրդատուի կամ փաստաբանի պաշտոնում
-MS Office-ի իմացություն
-Փաստաբանի որակավորումը ցանկալի է
-Գույքային (իրային) և աշխատանքային հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն
-Հայերեն (գերազանց) ռուսերեն (լավ) անգլերենի իմացությունը ցանկալի է


Application Procedure
Բոլոր այն անձինք ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Legal Advisor” այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 19-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us