Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Տրանսպորտային Լոգիստիկայի Ավագ Մենեջեր
Job Information
Company: Shopex LLC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 07-08-19 00:00 To 07-09-19 23:59
Category: Առաքում, բեռնափոխադրում Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Շոպեքս ՍՊԸ – ն փնտրում է արհեստավարժ և մոտիվացված աշխատակցի՝ Լոգիստիկայի Մենեջերի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Լոգիստիկայի Մենեջերի պարտականությունների մեջ է մտնում ցուցակագրել ներգնա/արտագնա բեռնափոխադրումները, ղեկավարել պահեստի աշխատակիցներին, ապահովել բեռնափոխադրման առավելագույնս ցածր գին։ Հաջողակ թեկնածուն պետք է նաև պատասխանատու լինի առաջադրանքները սեղմ ժամկետներում կատարման համար, գույքագրման անցկացման և դրա արդյունքում բացահայտված շեղումների պատճառների մասին հաշվետության կազմման համար։ Եթե նախկինում ունեցել եք նմանատիպ աշխատանքներ ղեկավարելու փորձ և կարողանում եք աշխատել դինամիկ զարգացող միջավայրում, ապա ուրախ կլինենք համագործակցել Ձեզ հետ։


Job Responsibilities
-Գույքագրման անցկացում և պահեստի ապրանքների շարժի վերահսկողություն
-Մուտքային և ելքային բեռնափոխադրումների ժամանակացույցի կազմում և դրան հետևում
-Պահեստի անձնակազմի հավաքագրում և վերապատրաստում
-Ապրանքների առաքման կազմակերպում ըստ սահմանված ժամանակացույցի և հաճախորդների պահանջների
-Տրանսպորտային և առաքման ծառայությունների արդյունավետ ու քիչ ծախսատար տարբերակաների գնահատում և ներկայացում, որոնք կբավարարեն նախապես սահմանված չափորոշիչներին
-Բեռնափոխադրողների հետ բանակցությունների վարում մատուցվող ծառայությունների սակագների վերաբերյալ
-Հաճախորդների սպասարկման գրանցամատյանների վարում և սահմանված անվտանգության կանոնների պահպանում


Required Qualifications
-Բակալավրի աստիճան կառավարման և դրան հարակից ոլորտներում
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում
-Սպառողական ապրանքների իրացման շրջանառության լավ իմացություն
-Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
-Բանավոր և գրավոր շփման հիանալի ունակություններ
-MS Office և պահեստի շարժի հաշվառման ծրագրերի լավ իմացություն
-Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն


Application Procedure
Եթե կարծում եք, որ ունեք համապատասխան փորձ ու հմտություններ, ապա առանց երկմտելու ուղարկեք ձեր ինքնակենսագրականը
ashot@shopia.com հասցեին՝ նամակի անվանում դաշտում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us