Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

MIELE բրենդ մենեջեր
Job Information
Company: Zigzag LLC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 13-09-19 00:00 To 30-09-19 23:59
Category: Գովազդ,Մարկետինգ, PR Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
«Զիգզագ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու բրենդ մենեջերի` Miele ապրանքանիշի ապրանքատեսականու պատվերների, վաճառքի և հետագա սպասարկման իրականացման համար:


Job Responsibilities
-Պատվերների ձևավորում և դրա հետ կապված հետագա գործընթացի սպասարկում /մատակարարի հետ բանակցությունների վարում, հաշիվ-ապրանքագրերի ստուգում, համագործակցություն բեռնափոխադրումների և հարակից այլ բաժինների հետ/,
-վաճառքների, մարժաների ու մնացորդների պլանավորում և օպտիմալ ղեկավարում,
-վաճառքների տարեկան պլանին համապատասխան, գործընկերոջ հետ բանակցությունների վարում` ապրանքի իրացման արդյունավետության վերաբերյալ,
-հաճախորդի պահանջների հիման վրա ապրանքատեսականու ընտրություն և պատվերի իրականացում,
-ըստ անհրաժեշտության, ներքին օգտագործման, ինչպես նաև մատակարարին ներկայացվող հաշվետվությունների կազմում,
-հաճախորդների սպասարկում, վաճառքի իրականացում,
-պահեստամասերի պատվերի իրականացում, այցելություններ հաճախորդի տուն` ապրանքի հետ կապված խնդիրների ախտորոշման, ծրագրավորման և կարգավորումների նպատակով,
-ըստ անհրաժեշտության, ապրանքի վերանորոգման իրականացում կամ կազմակերպում սպասարկման կենտրոնի աշխատակիցների միջոցով,
-մատակարարի կողմից կազմակերպած թրեյնինգների մասնակցություն,
-Ընկերության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցություն


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն,
-նմանատիպ աշխատանքի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ,
-կահույքի դիզայնի, նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն,
-համակարգչային գիտելիքներ, մասնավորապես` Excel-ի գերազանց իմացություն,
-օտար լեզուներով գործարար նամակագրություն վարելու ունակություն,
-հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
-վերլուծական և կրեատիվ մտածողություն,
-հաճախորդների հոգեբանությունը և ճաշակը հասկանալու ունակություն,
-շուկայի ուսումնասիրության նորագույն մեթոդների և մարքեթինգային հնարքների իմացություն,
-հաղորդակցվելու և բանակցելու գերազանց կարողություններ


Application Procedure
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@zigzag.am
էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Miele բրենդ մենեջեր»: Նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Զիգզագ ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին և հանդիսանում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am։





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us