Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Հաշվապահական ձևակերպումների և ֆինանսական վերահսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 09-09-19 00:00 To 23-09-19 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից
Experience: 2 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Հաշվապահական ձևակերպումների և ֆինանսական վերահսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


Job Responsibilities
-Բանկի և Խմբի հաշվապահական ձևակերպումներ՝ տնտեսական գործարքների, գույքի բռնագանձման, վաճառքի և վարձակալության հանձնման գործարքների գծով: Բանկին ի սեփականություն անցած բռնագանձված գույքի հաշվառում և դրանց օտարման հաշվապահական ձևակերպումների իրականացում;
-ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերին և որոշումներին համապատասխան` Բանկի հիմնական միջոցների, ոչ նյութական և նյութական ակտիվների և կապիտալ ներդրումների ամորտիզացիայի, արժեզրկման, վերագնահատման և դուրսգրման հաշվապահական ձևսկերպումներ;
-ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերին և որոշումներին համապատասխան՝
-Բանկի կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումների իրականացում;
-ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերին և որոշումներին համապատասխան՝
-Բանկի կողմից հարկային և պարտադիր այլ վճարների գծով Բանկի պարտավորությունների հաշվառման և վճարման գործընթացի իրականացում;
-Բանկի կողմից վարկերի և դեբիտորական պարտքերի մարումների ձևակերպման իրականացում համաձայն ՀՀ ԿԲ և հարկային օրենքների;
-Բանկի կողմից իրականացվող ծախսերի հաշվապահական ձևակերպում և վերահսկողություն,
-բանկի կողմից Էլեկտրոնային համակարգով հաշիվ ապրանքագրերի դուրս գրում;
-Տնտեսական և կառավարչական ծախսերի, ձեռքբերվող ծառայությունների հաշվապահական ձևակերպումների հաշվառման իրականացում և համապատասխան վճարումների ապահովում, ներկայուցչական ծախսերի սահմանաչափերի վերահսկողություն;
-Բանկի կողմից կնքած պայմանագրերի և հաստատված ծախսերի թույլտվությանների հիման վրա դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի ստուգում, հաստատում և ձևակերպում;
-Մուրհականերով իրականացվող գործառնություներրի հաշվապահական ձևակերպան և հաշվառման հսկում;
-Հաշվապահական հաշիվների բացում և փակում, դեբիտորական և կրեդիտորական հաշվապահական հաշիվների մնացորդների վերահսկում;
-Արժեթղթերի վերագնահատում, վերագնահատման հաշվառման ստուգում;
-Բանկի անունից մատակարարներին (ոչ ֆինանսական կազմակերպություններին) կատարվող միջազգային և ՀՀ տարածքում իրականացվող փոխանցումներ և դրանց հաշվապահական ձևակերպում և հաշվառում;
-Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմնագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների ապահովում և հաշվապահական ձևակերպումների իրականացում;
-Գործուղումների, առհաշիվ վճարվող գումարների, վերապատրաստումների հաշվապահական ձևակեպումների հաշվառման իրականացում և համապատասխան վճարումների ապահովում;
-Ժամկետանց դեբիտորական պարտքերի հետ կապված գործառույթների վերահսկում;
-Վիճակագրական վարչության, անշարժ գույքի (հողի հարկ, գույքահարկ), ինչպես նաև ներքին կառավարչական հաշվետությունների պատրաստում:


Required Qualifications
-Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է ներբանկային գործառնությունների ձևակերպումների ուղղվածությամբ);
-Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է);
-Հաշվապահական հաշվառմանև հարկային օրենսդրության լավ իմացություն, ՀՀՀՄՍ-ի ընդհանուր իմացություն;
-MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է;
-Հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ)


Application Procedure
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “1st class specialist_”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Սեպտեմբերի 23-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
new-resume_am.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us