Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Իրավաբան / Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ
Job Information
Company: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 12-02-20 00:00 To 20-02-20 23:59
Category: Իրավական Salary: N/A
Experience: 1 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փնտրում է իրավաբան/ օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ․ դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 20, 2020


Հիմնական պարտականությունները

Աջակցում է բաժնի համակարգողին իրականացնելու օրենսդրական վելուծություններ և կազմակերպության ներկայացված առաջարկությունների ջատագովությունը:



Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:


Մինչև աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն կանցնի փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:

Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
Աշխատանքի պայմաններ՝ մեկ տարի ժամկետով
Գտնվելու վայրը՝ ք. Երևան
Աշխատաժամեր՝ 9:30-18:30:


Job Responsibilities
-Ծրագրի շրջանակներում իրականացված թեմատիկ մոնիթորինգների և այլ ծրագրային գործողությունների արդյունքում մշակված օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակմանը աջակցություն:
- Մշակել առաջարկությունների փաթեթ հանրային շահի դատական պաշտպանության ինստիտուտի ներդրման նպատակով:
-Ազգային ժողովի և ՀՀ Կառավարության նիստերի օրակարգերի մշտադիտարկում:
-Անհրաժեշտ ոլորտներում օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն:
-Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենսդրական առաջարկությունների մշակում և ներկայացում։
-Հարցումների, դիմումների, տեղեկանքերի, այլ փաստաթղթերի պատրաստում:
- Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
-Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն թվարկված աշխատանքային պարտականությունների կատարման համար:


Required Qualifications
-Բարձրագույն իրավաբանական կրթություն
-Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
-Վերլուծական հմտություններ
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
-Համակարգչային հմտություններ
-Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետկան նորմերի իմացություն
-Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
-Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
-Պատրաստակամություն պաշտպանելու կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:


Application Procedure
Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրական, հետաքրքվածության նամակ (PDF ֆորմատով) և նախկինում կատարած իրավական վերլուծություն կամ ոլորտին վերաբերելի այլ աշխատություն`
hr@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետի թափուր հաստիքի համար, մինչև 2020 թ. փետրվարի 20-ը: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը /այսուհետ` ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us