Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Ավտոպարկի վարիչ
Job Information
Company: X-Group Location: Հայաստան, Արմավիրի մարզ
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 16-03-20 00:00 To 16-04-20 23:59
Category: Տրանսպորտի ինժեներ Salary: N/A
Experience: 2 year(s) Preferred Age: 35 - 55
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: Male


Job Description
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:


Job Responsibilities
-Ապահովել Ընկերության բոլոր բաժանմունքների կողմից մեքենա մեխանիզմների պատվերների կատարումը, տրանսպորտի աշխատանքը,
-Ապահովել մեքենա մեխանիզմների վերանորոգման աշխատանքները, ժամանակին պատվիրել և վերահսկել փոխարինվող դետալների մուտքագրումն ու դուրսգրումը,
-Հետևել տեխնիկայի փաստաթղթերի ճշտությունն ու պիտանելիության ժամանակահատվածը,
-Վերահսկել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկը, պարտականությունների և հանձնարարականների ժամանակին կատարումը,
-Ներկայացնել հաշվետվություններ վառելիքի և քսայուղերի, մեքենաների և մեխանիզմների վերանորոգման աշխատանքների և տեղադրված դետալների մասին,
-Պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:
-Աշխատանքի վայրը՝ Արմավիրի մարզ, գ.Ջրարբի,
-Աշխատանքային 6-օրյա գրաֆիկ:


Required Qualifications
- Տեխնիկական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Համակարգչային գիտելիքներ՝ Excel, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
- Խնդրահարույց իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու և կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի ունակություններ


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@araxpf.am Էլ. հասցե
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us