Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Հաշվապահ
Job Information
Company: Business Center Barekamutyun Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 25-06-20 00:00 To 25-07-20 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Կախված փորձից և հմտություններից
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահ:



Job Responsibilities
-Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության հավաքագրում
-Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ
-Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում
-Երրորդ երկրներից և ԵՏՄ տարածքից ներմուծված ապրանքների համար ինքնարժեքի հաշվարկում, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմում և ներկայացում
-Աշխատավարձերի, արձակուրդային վճարների և նպաստների հաշվարկում ՀՀ օրենսդրության համաձայն,
-Ներքին հաշվետվությունների կազմում
-Վիճակագրական ծառայություն ներկայացվող հաշվետվությունների կազմում,
-Բանկային փոխանցումների իրականացում
-Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողության իրականացում
-Գործուղման ծախսերի հաշվարկում
-Excel ծրագրով վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում
-Հաշվապահական տվյալների մուտքագրման ճշտության ստուգում
-Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ
-Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունում
-Word, Excel և ՀԾ գերազանց իմացություն
-Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն
-Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում
-Հաղորդակցման ունակություններ
-Թիմում աշխատելու ունակություն


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` noy.rb@mail.ru
Խնդրում
ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Ռուսաստանում խոշոր կառուցապատող հանդիսացող "MocИНЖСтрой" ընկերությունը 2015թ. սկսեց ներդրումներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Հր. Քոչար 4 հասցեում գտնվող շենքում բիզնես կենտրոնի ստեղծումը, ինչի նպատակով շենքն ամբողջությամբ վերակառուցվեց և հարմարեցվեց բիզնես գաղափարին: 2016թ. դեկտեմբեր ամսին սկսվեց Հր. Քոչար փողոցին հարող տարածքում առևտրաժամանցային կենտրոնի շինարարությունը, ինչը ամբողջական կդարձնի բիզնես կենտրոնի գաղափարը՝ բարձրացնելով վերջինիս գրավչությունն ու շահավետությունը: Բարեկամություն բիզնես կենտրոնը տեղակայված լինելով Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ մետրոյի Բարեկամություն կայարանի հարևանությամբ, և ունենալով առաջնային դիրք, ապահովում և երաշխավորում է լավագույն պայմանները բիզնես գործունեության համար:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us