Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Անձնական վարորդ/օգնական
Job Information
Company: Business Center Barekamutyun Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 13-07-20 00:00 To 13-08-20 23:59
Category: Վարորդ Salary: Կախված փորձից և հմտություններից
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կիրթ, խելացի և հետևողական անձանց տնօրենի անձնական վարորդ/օգնականի հաստիքի համար: (Անկանոն աշխատանքային գրաֆիկով):

Մեքենան և մեքենայի վառելանյութը տրամադրում է տնօրինությունը։

Աշխատավարձը ՝ կախված փորձից և հմտություններից:

Ցանկալի է որ դիմորդը լինի Արգավանդի, 3-րդ Մասի, ՀԱԹ-ի կամ Գեղանիստի բնակիչ:


Job Responsibilities
-Մեքենայի պահպանում կանոնավոր վիճակում` մաքուր, տեխնիկապես պատրաստ շահագործման
-Անհրաժեշտ պահեստամասերի պատվիրում/գնում
-Վառելանյութի ծախսի զեկուցագրերի պատրաստում
-Անհրաժեշտության դեպքում աջակցություն ապրանքների գնման, տեղափոխման և պահեստավորման գործում
-Տնօրենի, աշխատակիցների և հյուրերի դիմավորում և ճանապարհում (օդանավակայանից)
-Փոխադրամիջոցների փաստաթղթերի պահպանում և ամսեկան զեկույցների պատրաստում
-Երթևեկության կանոնների պահպանում
-Մեքենայի տեխնիկական անվտանգության ապահովում
-Տնօրենի կամ անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում


Required Qualifications
-Մեքենավարման հմտություններ
-Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը պարտադիր է, մեքենա վարելու փորձը նույնպես
-Կիրթ, լուրջ, բանիմաց, խելացի, հետևողական և պատասխանատու անձնավորություն
-Ներկայացուցչական արտաքին
-Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ՝ միջազգային կազմակերպություններում կամ պետական կառույցներում որպես վարորդ
-Մեքենաների և դրանց տեխնիկական սպասարկման տարրերի լավ իմացություն
-Հաղորդակցման գերազանց ունակություններ
-ՀՀ ճանապարհային երթևեկության օրենքների գերազանց իմացություն
-Ռուսերենի գերազանց տիրապետում (բանավոր և գրավոր հաղորդակցվելու ունակություն)
-Միջանձնյա հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակություն
-Հաղորդակցման ունակություն
-Թիմում աշխատելու ունակություն


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` noy.invest.llc@gmail.com
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Ռուսաստանում խոշոր կառուցապատող հանդիսացող "MocИНЖСтрой" ընկերությունը 2015թ. սկսեց ներդրումներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Հր. Քոչար 4 հասցեում գտնվող շենքում բիզնես կենտրոնի ստեղծումը, ինչի նպատակով շենքն ամբողջությամբ վերակառուցվեց և հարմարեցվեց բիզնես գաղափարին: 2016թ. դեկտեմբեր ամսին սկսվեց Հր. Քոչար փողոցին հարող տարածքում առևտրաժամանցային կենտրոնի շինարարությունը, ինչը ամբողջական կդարձնի բիզնես կենտրոնի գաղափարը՝ բարձրացնելով վերջինիս գրավչությունն ու շահավետությունը: Բարեկամություն բիզնես կենտրոնը տեղակայված լինելով Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ մետրոյի Բարեկամություն կայարանի հարևանությամբ, և ունենալով առաջնային դիրք, ապահովում և երաշխավորում է լավագույն պայմանները բիզնես գործունեության համար:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us