Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Հաշվապահ-հաշվետար
Job Information
Company: ՀՖՀՀ ( Հայաստանում ֆրանսիական համալսարան Հիմնադրամ) Location: Հայաստան, Երևան
Employment Type: Պայմանագրային Open Dates: 08-06-20 00:00 To 02-07-20 23:59
Category: Հաշվապահ Salary: N/A
Experience: -------- Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
« Հայաստանում ֆրանսիական համալսարան » հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Հաշվապահ-հաշվետարի աշխատատեղի համար :

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվապահ-հաշվետարն աշխատում է Վարչաֆինանսական տնօրենի ուղիղ ենթակայությամբ : Աջակցում է հաշվապահության աշխատանքներին ֆինանսական փաստաթղթերի, հաշվետվությունների կազմման, եկամուտների հաշվեգրման, դեբիտորական պարտքերի հավաքագրման գործում :


Job Responsibilities
-ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
-Մասնակցել հաշվապահական փաստաթղթերի կազմման և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքներին,
-Մասնակցել բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպման, հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրման աշխատանքներին
-Մասնակցել հաշվապահության աշխատանքներին ուսանողների եկամուտների հաշվեգրման և դեբիտորական պարտքերի հավաքագրման գործում,
-Սերտորեն համագործակցել համալսարանի ուսումնական մասի և ֆակուլտետների պատասխանատուների հետ՝ ուսանողների ներկայությունը և համապատասխանաբար հաշվեգրվող եկամուտների ճշգրտությունը հսկելու նպատակով,
-Աջակցել գլխավոր հաշվապահին հաշվետվությունների կազմման գործում,
-Դուրս գրել հաշիվներ և մուտքագրել ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
-Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերը ձևակերպել ծրագրային բազաներում,
-Աջակցել գլխավոր հաշվապահին աշխատավարձի հաշվարկն իրականացնելու և վճարման հանձնարարագրերը կազմելու գործում,
-Ծրագրային բազաներ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները,
-Կազմել և ներկայացնել հաստատման դրամարկղային փաստաթղթերը,
-Կազմել տնտեսական գործառնությունների սկզբնական փաստաթղթեր, կատարել գրանցումներ գրանցամատյաններում,
-Կազմել հաշվապահական թղթակցություններ, գրանցումներ կատարել սինթետիկ և անալիտիկ հաշվառման ռեգիստրներում,
-Իրականացնել գույքագրում ապրանքանյութական արժեքների պահպանման վայրերում,
-Կազմել հաշվետվություններ անալիտիկ հաշվառման ռեգիստրների հիման վրա հաշվառման առանձին ենթահամակարգերի վերաբերյալ,
-Կազմել դրամական փոխանցումների և ֆինանսական այլ գործառնություններին վերաբերող փաստաթղթեր,
-Տեղայնացնել հաշվապահական հաշվառման տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ընթացքում ծագող հիմնախնդիրները լուծելու համար,
-Մշտապես հետևել հարկային օրենսդրության փոփոխություններին՝ մասնակցելով վերապատրաստումների,
-Վարչաֆինանսական տնօրենի հանձնարարությամբ կատարել այլ աշխատանքներ


Required Qualifications
-ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Կրթություն
-Բարձրագույն կրթություն` ֆինանսական, տնտեսագիտական կամ հաշվապահական ոլորտներում
-Փորձ
-Հաշվապահությունում ունեցած աշխատանքային փորձը ցանկալի է,
-Ուսումնական հաստատությունում ունեցած հաշվապահական կամ վարչական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն :
-Հմտություններ
-Հարկային և աշխատանքային օրենսդրության, հաշվապահական իմացության բավարար մակարդակ,
-ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
-Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, E-invocing,
-Գրասենյակային գործիքների՝ հատկապես աղյուսակների կազմման և տեքստերի հետ աշխատելու հմտություն,
-Ֆրանսերենի իմացությունը (հաղորդակցման մակարդակ) կդիտվի արպես առավելություն,
-Վերլուծական մտածողություն,
-Պատասխանատվության բարձր զգացում, գաղտնապահություն
-Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
-Թիմում աշխատելու ունակություն,
-Արագաշարժություն՝ հրատապ առաջադրանքները կատարելու համար,
-Բազմաֆունկցիոնալ աշխատանքներ կատարելու կարողություն


Application Procedure
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (հայերեն, հնարավորության դեպքում նաև անգլերեն կամ ֆրանսերեն) և մոտիվացիոն նամակ job@ufar.am էլեկտրոնային հասցեով մինչև 2020թ. հուլիսի 2-ը՝ նամակի վերնագրում նշելով "comptable"
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները :


About Company
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995 թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us