Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Ինֆո խորհրդատու
Job Information
Company: Evocabank CJSC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 23-06-20 00:00 To 23-07-20 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: Մրցակցային
Experience: -------- Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Ինֆո խորհրդատու

Եթե դու՝
• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
• պատասխանատվության բարձր զգացում,
• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.
1. առողջության ապահովագրություն,
2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,
3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5. ազատ օրեր,
6. ընդմիջման հարմարավետ գոտի,
7. նորաոճ dress code,
8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,
10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,
12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը:
Մենք աշխատում ենք mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:
Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:
Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր` քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու համար:


Job Responsibilities
-հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում
-հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
-պոտենցիալ հաճախորդների ներգրավում
-բանկային պրոդուկտների վաճառքների իրականացում


Required Qualifications
-բարձրագույն կրթություն,
-MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
-հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
-ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
-հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
-բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
-արագ կողմնորոշվելու ունակություն,
-հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն


Application Procedure
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով Ինֆո խորհրդատու:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us