Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Նախագծի ղեկավար
Job Information
Company: Business Center Barekamutyun Location: Հայաստան, Երևան
Employment Type: Այլ Open Dates: 25-06-20 00:00 To 25-07-20 23:59
Category: Վարչական/Գրասենյակային Salary: Կախված փորձից և հմտություններից
Experience: 1 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում գյուղատնտեսության, թռչնաբուծության, մորթի, մսամթերքի և կաթնամթերքի վերամշակման ոլորտում փորձառու ղեկավարի, ով կկազմակերպի վերոնշյալ աշխատանքների ողջ գործընթացը:



Job Responsibilities
-Նախագծի իրականացման պլանի մշակում
-Նախագծի կոնցեպցիայի, նպատակի, փուլերի և վերջնական արդյունքների վերաբերյալ պրեզենտացիայի
-պատրաստում և ներկայացում ներդրողներին և շահառուներին ըստ պահանջի
-Ներքին և արտաքին ռեսուրսներով հավաքագրել նախագծերի իրականացման թիմ, բաշխել
-հանձնարարությունները և վերահսկել դրանց պատշաճ կատարման ընթացքը
-Ուսումնասիրել և մշակել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները և դրանց
-արդյունավետ օգտագործման մեխանիզմները
-Իրականացնել անհրաժեշտ բյուջեի պլանավորում, կատարել բյուջեի բաշխում և վերահսկողություն
-Սահմանել նախագծերի կատարողականի գնահատման չափորոշիչները և պարբերաբար կազմել
-հաշվետվություններ ընթացիկ կարգավիճակի մասին


Required Qualifications
-Բարձրագույն կրթություն
-Աշխատանքային փորձ նախագծերի կառավարման ոլորտում, առնվազն 1 տարի
-Վերլուծական մտածելակերպ, ներկայացման հմտություններ,
-Համակարգչային գիտելիքներ՝ Word, Excel,
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
-Վերլուծական մտածելակերպ
-Բանակցելու հմտություններ
-Վարորդական իրավունքի առկայություն, մեքենա վարելու փորձ


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` aktsyan@gmail.com
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Ռուսաստանում խոշոր կառուցապատող հանդիսացող "MocИНЖСтрой" ընկերությունը 2015թ. սկսեց ներդրումներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Հր. Քոչար 4 հասցեում գտնվող շենքում բիզնես կենտրոնի ստեղծումը, ինչի նպատակով շենքն ամբողջությամբ վերակառուցվեց և հարմարեցվեց բիզնես գաղափարին: 2016թ. դեկտեմբեր ամսին սկսվեց Հր. Քոչար փողոցին հարող տարածքում առևտրաժամանցային կենտրոնի շինարարությունը, ինչը ամբողջական կդարձնի բիզնես կենտրոնի գաղափարը՝ բարձրացնելով վերջինիս գրավչությունն ու շահավետությունը: Բարեկամություն բիզնես կենտրոնը տեղակայված լինելով Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ մետրոյի Բարեկամություն կայարանի հարևանությամբ, և ունենալով առաջնային դիրք, ապահովում և երաշխավորում է լավագույն պայմանները բիզնես գործունեության համար:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us