Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Գլխավոր ինժեներ
Job Information
Company: Business Center Barekamutyun Location: Հայաստան, Երևան
Employment Type: Այլ Open Dates: 25-06-20 00:00 To 25-07-20 23:59
Category: Ինժեներական, Տեխնոլոգիական Salary: Կախված փորձից և հմտություններից
Experience: 3 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
Ընկերությունը փնտրում է Գլխավոր ինժեների։


Job Responsibilities
-Ապահովել շինարարական աշխատանքների կատարումը, ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումը
-Կազմակերպել աշխատանքային գործընթացն ու խթանել անձնակազմին՝ նպատակ ունենալով նվազագույնին հասցնել պարապուրդային ժամանակը
-Մշակել նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման օպտիմալ եղանակները և ռազմավարությունը
-Վերահսկել կապիտալ շինարարության պլանների իրականացման ընթացքը, շինարարական աշխատանքների ծավալի և որակի համապատասխանությունը
-Ղեկավարել շինարարության ընթացիկ ծրագրերը
-Հետևել կոնտրագենտների կողմից պայմանագրերի կատարմանը, մասնակցել պահանջների կազմմանը պարտականությունների ոչ պատշաճ իրականացման դեպքում
-Ապահովել անհրաժեշտ տեղեկատվությունը շինարարության օբյեկտների նախահաշվարկային փաստաթղթերի կազմման համար
-Իրականացնել շինարարության օբյեկտների հանձման ընդունման աշխատանքները
-Նպաստել նորամուծությունների և բարելավման առաջարկների ներդրմանը, որոնք նվազեցնում են
-շինարարական աշխատանքները և կրճատում են կապիտալ ներդրումների փոխհատուցման ներդրումների ժամկետները (չնվազեցնելով շինարարկան աշխատանքների որակը)
-Ապահովել աշխատանքների կազմակերպման առաջադեմ ձևերի ներդրումը, ինչպես նաև նպատակային
-օգտագործել այն աշխատակիցների մասնագիտական որակավորման պոտենցիալը, ովքեր աշխատում են իրեն ենթակա բաժիններում
-Կազմակերպել շինարարության հաշվարկների վարման և հաշվետվությունների կազմման աշխատանքները


Required Qualifications
-Բարձրագույն ինժեներական կրթությունը պարտադիր է
-Վարորդական իրավունքի առկայություն, մեքենա վարելու փորձ
-Աշխատանքային փորձը բազմահարկ բնակելի շենքերիի կամ առևտրային կենտրոնների կամ արտադրական համալիրների կառուցման ոլորտում պարտադիր է (5 տարի)
-Հայերեն և ռուսերեն լեզուներով գրագետ խոսք
-Համակարգչային գրագիտություն (MS Office իմացություն)
-Թիմում աշխատելու ունակություն
-Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
-Վերլուծական մտածելակերպ
-Բանակցելու հմտություններ


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` noy.rb@mail.ru
Դուք
նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Ռուսաստանում խոշոր կառուցապատող հանդիսացող "MocИНЖСтрой" ընկերությունը 2015թ. սկսեց ներդրումներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Հր. Քոչար 4 հասցեում գտնվող շենքում բիզնես կենտրոնի ստեղծումը, ինչի նպատակով շենքն ամբողջությամբ վերակառուցվեց և հարմարեցվեց բիզնես գաղափարին: 2016թ. դեկտեմբեր ամսին սկսվեց Հր. Քոչար փողոցին հարող տարածքում առևտրաժամանցային կենտրոնի շինարարությունը, ինչը ամբողջական կդարձնի բիզնես կենտրոնի գաղափարը՝ բարձրացնելով վերջինիս գրավչությունն ու շահավետությունը: Բարեկամություն բիզնես կենտրոնը տեղակայված լինելով Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ մետրոյի Բարեկամություն կայարանի հարևանությամբ, և ունենալով առաջնային դիրք, ապահովում և երաշխավորում է լավագույն պայմանները բիզնես գործունեության համար:





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us