Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Նախաորակավորման Ծրագիր /Արթիկ
Job Information
Company: Ardshinbank CJSC Location: Հայաստան, Արթիկ
Employment Type: Ուսուցում/Վերապատրաստում Open Dates: 13-01-21 00:00 To 31-01-21 23:59
Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական Salary: N/A
Experience: -------- Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
"Արդշինբանկ" ՓԲԸ նախաորակավորման ծրագիր (այսուհետ` Ծրագիր)
ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ՝
Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող,
նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `
-ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող
ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
-ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
-ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
-ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող
մասնագետ,
-եռամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն
է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝ ՀՀ, ք․Արթիկ


Job Responsibilities
-N/A


Required Qualifications
-ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՝
-Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.
-ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
-ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի)
-կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում
-ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է ԲՈՒՀ-ի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը)


Application Procedure
Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է
"Արդշինբանկ" ՓԲԸ ներկայացնել`
-ծրագրին մասնակցության լրացված դիմում-հայտ (առկա է "Արդշինբանկ "ՓԲԸ ինտերնետային կայքի "Կարիերա"
բաժնում),
-անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
-դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում ԲՈՒՀ-ի կողմից տրամադրված տեղեկանք, որտեղ նշված է բալային միջին գնահատականը:
Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային
փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով "Նախաորակավորման ծրագիր_Արթիկ" : Հարցազրույցին
կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր
համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021թ. Հունվարի 31-ը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:




Additional Files
Դիմում_Նախաորակաորման ծրագիր.pdf  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us