Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Կառավարման և ֆինանսների ֆակուլտետի դեկան
Job Information
Company: ՀՖՀՀ ( Հայաստանում ֆրանսիական համալսարան Հիմնադրամ) Location: Հայաստան, Երևան
Employment Type: Պայմանագրային Open Dates: 01-04-21 00:00 To 21-04-21 23:59
Category: Մասնագիտական կրթություն Salary: N/A
Experience: 5 year(s) Preferred Age: --------
Education: Մագիստրոսի կոչում Preferred Gender: --------


Job Description
Ֆակուլտետի դեկանը պատասխանատու է ռեկտորին ֆակուլտետի գիտամանկավարժական աշխատանքների վարման, պլանավորման, կազմակերպման և կառավարման համար:
Նա վարում և իրականացնում է համապատասխան կառույցների (ԳՄԽ, Հոգաբարձուների խորհուրդ և այլ) կողմից ընդունված քաղաքականությունն ու հրահանգները:


Job Responsibilities

Դեկանի պարտականությունները.
ա) Կազմակերպել և համակարգել ֆակուլտետում դասավանդող դասախոսների աշխատանքը (ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների՝ մասնագիտական դասընթացների, լեզուների, կամընտրական առարկաների համար):
բ) Աջակցել ընդունելության քննությունների, դասընթացների և կիսամյակային քննությունների անխափան ընթացքին:
գ) Աջակցել, ուղղորդել և վերահսկել ուսանողներին ու ասպիրանտներին նրանց ուսումնառության և մասնագիտական հետագծերի կառուցման ընթացքում:
դ) Ֆակուլտետի շրջանակներում երաշխավորել որակի ապահովմանն առնչվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:
ե) Նպաստել ֆակուլտետի ներքին և արտաքին զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը:
զ) Ռեկտորի կամ Ուսումնական գծով տնօրենի հանձնարարությամբ իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ գործառույթներ:
է) Գործընկեր համալսարանների կից դեկանների հետ գործակցաբար և համատեղ իրականացնել ՄԿԾ-ների տեղայնացումը և ֆրանսիացի ու հայ դասախոսների միջև կապերի հաստատումը:



Required Qualifications
Թեկնածուի որակավորում
- Մագիստրոսի դիպլոմ և Հայաստանում առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ, ընդ որում՝ համապատասխան ոլորտում մանկավարժական փորձ, կամ գիտությունների թեկնածուի կոչում և Հայաստանում առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ,
- Լեզուների իմացություն՝ հայերեն (պարտադիր), ֆրանսերենի Բ2 մակարդակ (պարտադիր), անգլերենի առնվազն Բ2 մակարդակ (ցանկալի):
Գիտելիքներ
- Հայկական և եվրոպական բարձրագույն կրթության, մասնագիտական ուսուցման ու հետազոտական համակարգերի լավ իմացություն,
- Կրթական ծրագրերի իրականացման ծախսերի հաշվարկի սկզբունքների իմացություն,
- ՏՀՏ իմացություն:
Տեխնիկական և մանկավարժական ունակություններ
- Ֆակուլտետի կառավարման կազմակերպման և զարգացման հմտություններ,
- Կրթական ինժեներիայի հմտություններ,
- Ծրագրերի վարման հմտություններ,
- Որակի ապահովմանն ուղղված փոփոխությունների ուղղորդման հմտություններ,
- Տարբեր ոլորտների դերակատարների հավաքագրման և ղեկավարման հմտություններ,
- Վերլուծություններ կատարելու և գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:
Անձնական որակներ
- Նորարարություն / ստեղծագործ միտք,
- Քննադատական միտք,
- Պատրաստակամություն և արագ հակազդելու ունակություն,
- Հաշվետու լինելու ունակություն,
- Թիմային աշխատանք,
- Խստություն,
- Անաչառություն:


Application Procedure
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (հայերեն և ֆրանսերեն) և մոտիվացիոն նամակ (ֆրանսերեն) job@ufar.am էլեկտրոնային հասցեով մինչև 2021թ. ապրիլի 21-ը՝ նամակի վերնագրում նշելով՝ §Կառավարման և ֆինանսների ֆակուլտետի դեկան ¦:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները :



About Company
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995 թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում:




Additional Files
Annonce Doyen.doc  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us