Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Վաճառասրահի մենեջեր
Job Information
Company: Zigzag LLC Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 06-07-21 00:00 To 06-08-21 23:59
Category: Մանրածախ առևտուր Salary: N/A
Experience: 5 year(s) Preferred Age: --------
Education: Բակալավրի մակարդակ Preferred Gender: --------


Job Description
"Զիգզագ" ընկերությունը փնտրում է աշխույժ, ակտիվ, թիմային մտածելակերպ ունեցող, թիմ ստեղծելու, թիմ ղեկավարելու աշխատանքային փորձով փորձառու մենեջերի, ով աշխատելու է "Զիգզագ" վաճառասրահներում, կազմակերպելու է վաճառքի գործընթացքը և առաջնորդելու է վաճառասրահի թիմը:


Job Responsibilities
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել վաճառասրահում վաճառքների գործընթացը, օրական կտրվածքով հետևել թիրախային վաճառքի ցուցանիշներին և անհրաժեշտության դեպքում նախաձեռնել համապատասխան միջոցառումներ
- Հետևել վաճառասրահում ապրանքատեսականու սահմանված կարգով ներկայացվածությանը և կազմակերպել անհրաժեշտ տեղաշարժերը
- Վերահսկել ապրանքների դասավորությունը, գնապիտակների ճշտությունը, ցուցափեղկերի ձևավորումը, գովազդային նյութերի առկայությունը, ապահովել վաճառասրահի սահմանված ձևաչափը:
- Տնօրինությանն առաջարկել վաճառքը խթանող միջոցառումներ` ըստ վաճառքի արդյունքների և հաճախորդներից ստացված հետադարձ կապի: Պլանավորել ըստ պարտականությունների հաստատված միջոցառումները և կազմակերպել դրանց իրականացման գործընթացը
- Կազմակերպել սահմանված կարգով գույքագրման գործընթացը
- Կազմակերպել և վերահսկել դրամարկղի աշխատանքը
- Կազմակերպել սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը և վերահսկել ճշգրտությունը:
- Կազմակերպել աշխատակիցների ներքին մոտիվացիոն միջոցառումներ՝ ուղղված հաճախորդների բարձրորակ սպասարկմանն ու վաճառքի ցուցանիշների բարելավմանը
- Կատարել աշխատակիցների գնահատումներ՝ ներառյալ կատարողականի /KPI/ վերլուծություն, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանց բարելավման ուղղությամբ
- Բացահայտել աշխատակիցների ուսուցման և զարգացման համար անհրաժեշտ կարիքները, ներկայացնել հայտեր անհրաժեշտ դասընթացների կազմակերպման համար
- Կազմել աշխատակիցների աշխատանքային ժամանակացույց, վերահսկել կորպորատիվ մշակույթի և կարգապահական նորմերի պահպանումը


Required Qualifications
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է բիզնեսի կառավարման, շուկայավարման կամ վաճառքների կառավարման գծով
- Կառավարման ժամանակակից մեթոդների տիրապետում, հաճախորդների սպասարկման ստանդարտների իմացություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 2 տարին՝ աշխատակազմի և վաճառքի գործընթացների կառավարման ոլորտում
- Առաջնորդման և միջանձնային հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ, էմոցիաների կառավարման հմտություն
- Բանակցությունների վարման հմտություն
- Արագ որոշումներ կայացնելու ունակություն և վերլուծական մտածելակերպ
- Գործողություններ պլանավորելու և հանձնարարականները ճշգրիտ կատարելու և լիազորելու կարողություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Microsoft Office համակարգչային ծրագրերի իմացություն
- ՀԾ, CRM և այլ ծրագրային փաթեթների իմացությունը ցանկալի է
- Կենցաղային, աուդիո-վիդեո, համակարգչային և մոբայլ տեխնիկայի տարրական իմացությունը ցանկալի է


Application Procedure
Տվյալ հաստիքին դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրական ուղարկել hr@zigzag.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով "Վաճառասրահի մենեջեր":
Միայն նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


About Company
Զիգզագ ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին և հանդիսանում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am։





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us