Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Տաք/Սառը ուտեստների խոհարար
Job Information
Company: Jellyfish Location: Հայաստան, Երևան
Employment Type: Լրիվ դրույք Open Dates: 06-07-21 00:00 To 06-08-21 23:59
Category: Խոհարար Salary: N/A
Experience: 1 year(s) Preferred Age: --------
Education: Մասնագիտական դպրոց/քոլեջ Preferred Gender: --------


Job Description
Ջելիֆիշ ընկերությունը փնտրում է սառը/տաք ուտեստների խոհարարի, ով իր գործընկերների հետ կօգնի ստեղծել կատարյալ ուտեստներ՝ տալով լավագույն փորձառությունը մեր հյուրերին։


Job Responsibilities
-Պատրաստել տարբեր ուտեստներ ըստ մենյուի և արտադրամասի ղեկավարի հանձնարարության,
-Պահպանել սննդամթերքի որակն ու քանակը,
-Պահպանել սննդի ջերմաստիճանը,
-Զեկուցել սննդի հետ կապված խնդիրների մասին,
-Հետևել սանիտարական ծրագրով նախանշված ստանդարտներին,
-Կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ,
-Գրագետ աշխատել տեխնոլոգիական քարտերի հետ։



Required Qualifications
-Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
-Համապատասխան կրթության և որակավորման առկայություն,
-Թիմակիցներին լսելու կարողություն,
-Հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
-Անվտանգության և հիգիենայի կանոնների գերազանց իմացություն


Application Procedure
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@jellyfish.am
Կարող եք զանգահարել գործատուին հետևյալ հեռախոսահամարով` 044 495003.
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


About Company
Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։ Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելլիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար ու անգամ սիրելուն մոտենում պրոֆեսիոնալիզմով։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելլիֆիշը։ Ջելլիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը: Ջելլիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին, մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով ու պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով: Մեր ընտանիքում միշտ տեղ կգտնվի այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։





Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us